ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Այլ տեսանյութեր

Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Կապանում, Արմավիրում գործող հակակոռուպցիոն կենտրոնները կշարունակեն իրենց գործունեությունը

10.12.2013

Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Կապանում, Արմավիրում գործող հակակոռուպցիոն կենտրոնները կշարունակեն իրենց գործունեությունը

«Տարվա քաղաքացի» մրցանակի հանձնման արարողությունը

10.12.2013

«Տարվա քաղաքացի» մրցանակի հանձնման արարողությունը

Արդարադատության նախարարության բարեփոխումների մասին քննարկում Սյունիքուում

09.12.2013

Արդարադատության նախարարության բարեփոխումների մասին քննարկում Սյունիքուում

Իրականացվող բարեփոխումներից մինչև ցածր աշխատավարձերի խնդիրը. տեսանյութ

27.11.2013

DSC00006 copyՔաղաքացիներն ամեն օր չեն դիմում նոտարներին ու ՔԿԱԳ մարմիններ: Դա է պատճառը, որ Արդարադատության նախարարության իրականացրած բարեփոխումներն ուշ են հայտնի դառնում հանրությանը: Այս կարծիքին է Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրեց նոտարական, ՔԿԱԳ մարմիններում, ԴԱՀԿ ծառայությունում, քրեակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

«Բարեփոխումներն իրականում երեք տարբեր ուղղություններով են իրականացվում: Մի մասն օրենսդրական բարեփոխումներ են, որն իր մեջ ենթադրում է ընթացակարգերի պարզեցում, հստակեցում, օպտիմալացում` այդ թվում` հաշվի առնելով տեղեկատվության փոխանակման այսօրվա էլեկտրոնային հնարավորությունները, երկրորդը` կառավարման համակարգերի ներդրում է, որը հնարավություն է տալիս գործընթացներն էլ ավելի արագացնել և սրա հիման վրա օրենսդրությունը փոխել: Երրորդ ուղղությունը` իրազեկմանն ուղղված գործողություններ են »,- ասաց Արամ Օրբելյանը:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի նոտարներ, իրավաբաններ ու փաստաբաններ, ներկայացուցիչներ իրավապաշտպան կազմակերպություններից, պետական մարմիններից:

«Խնդիրը մեկն է` վեր հանել ոլորտի խնդիրները և տեղեկացնել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին, որովհետև շատ դեպքերում մեր քաղաքացիներն իրազեկված չեն»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման ղեկավար Կարեն Զադոյանը:

Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Գայանե Գևորգյանը ներկայացրեց կենտրոնի արձանագրած խնդիրներն ու քննարկվեցին լուծման տարբերակներ:

«Ցավոք պետք է նշեմ, որ ԴԱՀԿ ծառայության հետ կապված բողոքներն ամենաշատն են և՛ քանակությամբ, և՛ խնդիրների բազմազանությամբ: Եղել են դեպքեր, երբ եռօրյա ժամկետի խախտմամբ է կատարողական վարույթ հարուցվել»,- հայտնեց Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Գայանե Գևորգյանը:

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքից գոհ են պետական մարմինների աշխատակիցները, սակայն առաջնային հարցերից մեկը դեռ լուծված չէ. ցածր աշխատավարձերի խնդիրը:

«Ես համարում եմ, որ հանրապետությունում ՔԿԱԳ բաժնի մասնագետների, պետերի աշխատավարձն ամենացածրերից է: Իմ մասնագետը ստանում է 35.000 դրամ աշխատավարձ, հետո որ 10000 դրամն ավելացրեցին, դարձավ 45.000»,- ասաց Գյումրիի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Եղեգնուհի Խաչատրյանը:

Գյումրիի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Եղեգնուհի Խաչատրյանը հույս չունի, որ մինչև թոշակի տարիքին անցնելը բարձր աշխատավարձ կստանա, նախարարի տեղակալը խորհուրդ տվեց սպասել` հարցը քննարկվում է Արդարադատության նախարարությունում:

aac.am

Ծաղկաձորում տեղի ունեցավ «Կոռուպցիոն ռիսկերը Կոտայքի մարզի հանքարդյունաբերության ոլորտում» խորագրով սեմինար

03.07.2013

Ծաղկաձորում տեղի ունեցավ «Կոռուպցիոն ռիսկերը Կոտայքի մարզի հանքարդյունաբերության ոլորտում» խորագրով սեմինար

 

Հակակոռուպցիոն քննարկում Վայոց Ձորում

26.06.2013

Հակակոռուպցիոն քննարկում Վայոց Ձորում

Հակակոռուպցիոն միջոցառում Հայաստանի մարզերի մանկավարժների հետ

22.06.2013

Հակակոռուպցիոն միջոցառում Հայաստանի մարզերի մանկավարժների հետ

 

Քաղաքացին ընդդեմ ԲՍՓ գործակալության անօրինականության

07.06.2013

Քաղաքացին ընդդեմ ԲՍՓ գործակալության անօրինականության

Ճանապարհային նշանների տեղափոխությունը՝ կոռուպցիայի կանխարգելման ճանապարհին

07.06.2013

Ճանապարհային նշանների տեղափոխությունը՝ կոռուպցիայի կանխարգելման ճանապարհին

 

«Մեր գրասենյակները ստեղծված են, որպեսզի օգնեն քաղաքացիներին իրենց իրավունքների պաշտպանության հարցերում» Կարեն Զադոյան

22.05.2013

2013 թվականի մայիսի 22-ին Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպել էր համայնքային հանդիպում Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում: