ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Այլ տեսանյութեր

Երևանը կարո՞ղ է դառնալ Պրահայի օրինակով կառավարվող քաղաք. քաղաքական ուժերի հակակոռուպցիոն ռազմավարությունը

03.05.2013

Մինչև կհայտարարվի լռության օր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների և կուսակացությունների 1 դաշինքի համար, Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնը քննարկում էր կազմակերպել` պարզելու յուրաքանչյուրի նախընտրական ծրագրերում ներառված հակակուռուպցիոն ռազմավարությունը, արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնելու տեսլականը:

Սեմինար Վայոց Ձորի մարզում` սոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ

17.04.2013

Այսօր ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Վայոց Ձորի հակակոռուպցիոն կենտրոնը «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզում կազմակերպել էր սեմինար` «Կոռուպցիոն ռիսկերը Վայոց Ձորի սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով:

 

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն ու Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

16.04.2013

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն ու Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը միասին կպայքարեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Սա է փաստում ստորագրված համագործակցության համաձայնագիրը:

Ապրիլի 4-ին և 5-ին տեղի ունեցավ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի վեցերորոդ եռամսյակային համաժողովը

06.04.2013

Համաժողովի բացման խոսքով հանդես եկան ՀԵԻԱ նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Կատարինա Դուն:

Բնակիչներն ընդդեմ Կառավարության որոշման. Հաջողված պատմություն

05.04.2013

2008 թվականն էր: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Ռոuատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև կնքվեց հուշագիր: Այն ենթադրում էր ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացում: Կառավարության  N 234-Ն որոշմամբ` նույն տարում ստեղծվեց «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ: Ապա իրավունք ստացավ Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ուրանի հանքավայրերի երկրաբանական հետախուզման աշխատանքներ:

 

Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի առաջարկած բարեփոխման արդյունքում` քաղծառայողները պարբերաբար հակակոռուպցիոն ուսուցում կստանան

05.04.2013

Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրում նշվում է, որ պետք է ներդրվեր և ապահովվեր կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային ծառայողների շարունակական վերապատրաստման համակարգ:

 

Սեմինար Լոռու մարզում` Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը և պետական վերահսկողությունը վերաբերյալ

20.03.2013

ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Լոռու հակակոռուպցիոն կենտրոնը մարտի 19-ին «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում կազմակերպել էր սեմինար` «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը և պետական վերահսկողությունը ՀՀ Լոռու մարզում» թեմայով:
 

1456 շահառուներ` 3 ամսվա ընթացքում. Հակակոռուպցիոն կենտրոնների եռամսյակային համաժողով

15.12.2012

Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և գործընկեր երկու կազմակերպությունների կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում գործող Հակակոռուցիոն կենտրոններ դիմել են 1456 շահառուներ:

Գլխավոր դատախազության և «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի համատեղ միջոցառումը

10.12.2012

Հակակոռուպցիոն միջազգային օրվան նվիրված ՀՀ գլխավոր դատախազությունը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը կազմակերպել էին միջոցառում Ծաղկաձորում՝ դատախազության և ծրագրի շրջանականերում գործարկվող Հակակոռուպցիոն կենտրոնների մասնակցությամբ:

Հակակոռուպցիոն սեմինար Տավուշում

09.12.2012

ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը դեկտեմբերի 6-ին «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր սեմինար` «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը և պետական վերահսկողությունը ՀՀ Տավուշի մարզում» թեմայով: