ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Այլ տեսանյութեր

Հակակոռուպցիոն սեմինար Վայոց Ձորում

05.12.2012

ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Վայոց Ձորի հակակոռուպցիոն կենտրոնը դեկտեմբերի 5-ին «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր սեմինար` մարզում համայնքային և բնապահպանական խնդիրներից բխող կոռուպցիոն ռիսկերի քննարկման համար: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավապահ մարմիններից, ՀԿ-ներից և ԶԼՄՆ-երից:

 

Սեմինար Սյունիքում` բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի և պետական վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ

14.11.2012

ՀԵԻԱ-ի կողմից գործակվող Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը նոյեմբերի 9-ին «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր սեմինար` մարզում բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի և պետական վերահսկողության մեխանիզմների քննարկման համար:
 

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կ.Զադոյանը` Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի հյուր

02.11.2012

2012 թվականի նոյեմբերի մեկին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը հյուրընկալվել էր Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարին:

Երեխաները նկարել են կոռուպցիան իրենց պատկերացմամբ

24.10.2012

2012թ. հոկտեմբերի 18-ին Գյումրու «Բնանկար» գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ «Ո’չ կոռուպցիային» նկարչական մրցույթի աշխատանքների ցուցադրությունն ու մասնակիցների պարգևատրման արարողությունը: Նկարչական մրցույթը կազմակերպել էին Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնն և «Բնանկար» գեղարվեստի դպրոցը:

Երկու շահառուներ պարգևատրվեցին Գեղարքունիքի ՇՊԱԿ-ի շնորհակալագրերով

22.08.2012

2012թ.-ի օգոստոսի 21-ին Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը Սևանա լճի ափին գտնվող գողտրիկ «Բաշինջաղյան թեյարան»-ում ներկայացրեց «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի ՇՊԱԿ-ի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված գործունեության արդյունքները: Միջոցառմանը մասնակցում էին «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի, ՀՀ դատախազության, ՀԵԻԱ-ի, Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի, Գեղարքունիքի ՇՊԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:

 

ՇՊԱԿ-ների վերջին եռամսյակային համաժողովը կայացավ.

17.08.2012

Սույն թվականի օգոստոսի 17-ին “ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում” ծրագրի շրջանակներում կայացավ ՇՊԱԿ-ների ազգային ցանցի վերջին` չորրորդ եռամսյակային համաժողովը: Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում:

Կոռուպցիայի դեմ պայքարը միջոցների համալիր է

28.07.2012

Երեւանի ՇՊԱԿ-ի ղեկավար Մարատ Ատովմյանի խոսքով` վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր հարցերով կենտրոն է դիմել 1580 քաղաքացի, որոնցից 176-ի գործում կոռուպցիոն ռիսկ է եղել: Կան 42 հաջողված պատմություններ, 31 գործ ուղարկվել է դատարան, 19 ոլորտներում բարեփոխումների առաջարկություններ է արվել:

 

Մահ կամ պետք է ընդունվի հակակոռուպցիոն օրինագիծը Հնդկաստանում. սեմինար

26.07.2012

Հուլիսի 26-ին, Դելլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Գասպարյանը սեմինարի ժամանակ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում «ՇՊԱԿ-ներրի ազգային ցանցի զարգացում» ծրագրի («Հակակոռուպցիոն կենտրոնների ծրագրի») մասնակիցներին ներկայացրեց Հնդկաստանի «Լոպկալ բիլլ» օրինագիծը եւ Աննա Հազարեյի շարժումը կոռուպցիայի դեմ պայքարում:

Համագործակցության համաձայնագրի կնքում ՀՀ Լոռու մարզում

14.03.2012

Մարտի 14-ին Հայստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ Լոռու մարզպետարանի միջև տեղի ունեցավ hամագործակցության համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը:

 

Համագործակցության համաձայնագրի կնքում ՀՀ Լոռու մարզում

14.03.2012

Մարտի 14-ին Հայստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ Լոռու մարզպետարանի միջև տեղի ունեցավ hամագործակցության համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը: