ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Այլ տեսանյութեր

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ

20.07.2011

2011 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ ՇՊԱԿ-ների ցանցի և ՀՀ Գլխավոր դատախազության միջև կնքվող համագործակցության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

05.11.2010

Սույն թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից գործարկվող Երևան քաղաքի հակակոռուպցիոն կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը:

 

allowfullscreen>

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

01.10.2010

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի շրջանականերում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ Տավուշի մարզում ՀԵԻԱ-ի կողմից գործարկվեց  Տավուշի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը: Ստեղծման օրվանից ի վեր Տավուշի ՇՊԱԿ-ը մարզում ծավալում է հակակոռուպցիոն գործունեություն:

 

Խաղաղ երթ Տավուշի ՇՊԱԿ-ի նախաձեռնությամբ

07.07.2009

Հայաստանում գործող տասնմեկ նմանատիպ կենտրոններից առաջինը գործարկված Տավուշի ՇՊԱԿ-ի նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի հետ համատեղ Իջևան քաղաքում սույն թվականի հուլիսի 7-ին ժամը 14.00-ին կազմակերպվեց խաղաղ երթ: Կազմակերպած երթի հիմնական նպատակն էր հանրությանը մասնակից դարձնել կոռուպցիայի դեմ պայքարին և իրազեկել քաղաքացիներին իրենց խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

10.04.2008

Հայաստանում գործող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնները (ՇՊԱԿ) մատուցում են անվճար իրավական օգնություն կոռուպցիայի ղոհ դարձած անձանց և օժանդակում են հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը: