ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Տեսահարցում

Հանդիպում Կապանի թիվ 7 դպրոցի աշխատակազմի հետ

02.10.2013

DSC02618 copyՍեպտեմբերի 27-ին Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հանդիպում է կազմակերպվել Կապան քաղաքի թիվ 7 դպրոցում՝ շուրջ քառասուն ուսուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի գործառույթները, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի դերը և առաքելությունը, հակակոռուպցիոն շարժման նպատակներն ու դրան միանալու կարգը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում կոռուպցիոն բնույթի համարվող հանցագործությունները և դրանք քննության առնող իրավապահ մարմինների գործառույթները:

Որպես Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի գործունեության արդյունք` ուսուցիչներին ներկայացվել են հաջող հանգուցալուծում ստացած գործերը:
Կապանի թիվ 7 դպրոցի աշխատակազմը այցելության համար իր երախտագիտությունը հայտնեց Կենտրոնի աշխատակիցներին` ակնկալելով հետագայում ևս հանդիպել և կազմակերպել համատեղ քննարկումներ:

Աղղյուրը՝ aac.am

 

Տեսահարցում

31.07.2012

Արարատ քաղաքում անցկացվել է տեսահարցում` պարզելու մարդկանց կարծիքը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:

 

Տեսահարցում

04.07.2012

Ապարան քաղաքում անցկացվել է տեսահարցում` պարզելու մարդկանց կարծիքը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:

 

Տեսահարցում

28.06.2012

Աշտարակ քաղաքում անցկացվել է տեսահարցում` պարզելու մարդկանց կարծիքը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:

 

Տեսահարցում

28.06.2012

Քաղաքացիների շրջանում անցկացվել է տեսահարցում` պարզելու հասարակության կարծիքը Հայաստանում մարդկանց անվտանգությունն ապահովող թիկնապահական ծառայությունների վերաբերյալ:

 

Տեսահարցում

28.06.2012

Քաղաքացիների շրջանում անցկացվել է տեսահարցում` պարզելու հասարակության կարծիքը Հայաստանի ճանապարհային ոստիկանության աշխատանքի վերաբերյալ:

 

Տեսահարցում

28.06.2012

Քաղաքացիների շրջանում անցկացվել է տեսահարցում` պարզելու հասարակության կարծիքը Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության աշխատանքի վերաբերյալ:

 

Տեսահարցում

28.06.2012

Քաղաքացիների շրջանում անցկացվել է հարցում` պարզելու հասարակության վերաբերմունքը Հայաստանի փաստաբանների գործունեության վերաբերյալ:

 

Տեսահարցում

28.06.2012

Քաղաքացիների շրջանում անցկացվել է հարցում` պարզելու հասարակության վերաբերմունքը ՀՀ դատական համակարգի վերաբերյալ:

 

Տեսահարցում

28.06.2012

Գյումրի քաղաքում անցկացվել է տեսահարցում` պարզելու մարդկանց կարծիքը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:

 

12