ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Կանխվել է քաղաքացիների նկատմամբ անհիմն տուգանքների նշանակումը

29.03.2012

ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Ապարանի ընդունարան էին դիմել երկուքաղաքացի: Նրանք շատ զայրացած էին, քանի որ իրենց նկատմամբ ՀՀ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ենթատեղամասերից մեկի կողմից անհիմն նշանակվել էր տուգանք այն դեպքում, երբ համապատասխան հասցեումքաղաքացիները չէին բնակվել նշված ժամանակահատվածում և պայմանագիր չէին կնքել կազմակերպության հետ: Ընդ որում, քաղաքացիներից մեկի նկատմամբ նշանակվել էր տուգանք 195.442 դրամի, […]

Վերականգնվել են կենսաթոշակառուի խախտված իրավունքները և կորցրած հավատը

29.03.2012

Շահառուն դիմելով ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան` ցանկանում էր պարզաբանում ստանալ իր իրավունքների մասին` ավանդների դիմաց փոխհատուցման կարգի հարցում: Վերջինս խնդրել է գաղտնի պահել իր անունը, ինչպես նաև այն կազմակերպությունների անվանումները և նրանց գտնվելու վայրը, որոնք առնչվել են իր գործին: Նման մոտեցումը, ըստ շահառուի, նպատակ է հետապնդում պահպանել իր և տվյալ կազմակերպությունների […]

Արագ արձագանքման շնորհիվ վերականգնվեցին Արմաշ գյուղի խմելու ջրի խողովակները

29.03.2012

Արարատի գյուղերից մեկում անհայտ շինարարական կազմակերպության կողմից, առանց հիմնավոր պատճառի քանդվել էին խմելու ջրի խողովակաշարերը, ինչի հետևանքով բնակչության համար գյուղի փողոցները դարձել էին անսարք և անանցանելի: Ընդ որում, վերը նշված գործողությունները շինարարական կազմակերպության կողմից կատարվել են անօրինական կերպով՝ առանց համապատասխան մարմնի թույլտվության:Իրավախախտման հետևանքով առաջացած իրավիճակին իրավական գնահատական տալու նպատակով՝ Արարատի Ընդունարանի աշխատակիցները մեկնել են համապատասխան […]

Հնարավոր կոռուպցիան կանխված է

29.03.2012

Քաղաքացին, որը դիմել էր ՀՀ Վայոց Ձոր մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն, ցանկանում էր վերականգնել իր եղբոր խախտված իրավունքները, քանի որ վերջինս տվյալ պահին գտնվում էր Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Քաղաքացին չափից ավելի զայրացած էր, քանի որ կատարելով օրենքի պահանջները, նրա եղբոր նկատմամբ չէր կիրառվել համապատասխան ակտը, ինչն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ […]

Տարեց քաղաքացու անարդար վտարումը կանխվեց

29.03.2012

Հայաստանի հյուսիսում գտնվող Վանաձոր քաղաքի տարեց բնակչուհի Օլյա Կազաևան վերջերս իմացավ, որ ինքն ու իր ընտանիքը վտարվում են իրենց տնից: Շենքը վերջերս վաճառվել էր աճուրդում տեղի իշխանությունների կողմից` Կազաևայի համոզմամբ, կեղծված փաստաթղթերով: Կազաևան, ով նախապես տեղեկացված չի եղել ու կանգնած էր վտարման սպառնալիքի առջև, դիմեց դատարան, որտեղ նրան ասացին, թե իր պահանջն անհիմն է: Սպառելով […]

Ծնողները ոչ են ասում հիվանդանոցային անարդար «մուծումներին»

29.03.2012

Արմինեի* ծնողներին խիստ անհանգստացնում էր իրենց դստեր օրեցօր վատթարացող հոգեկան վիճակը: Արմինեն վաղուց էր տառապում հոգեկան հիվանդությամբ, սակայն վերջին ամիսներին նրա վարքագիծն արդեն վտանգավոր էր դառնում իր և իր ընտանիքի համար: Արմինեի ծնողները դիմեցին Արմավիրի մարզի պետական հիվանդանոց, որտեղ նա բուժում էր ստացել նախկինում, երբ ի հայտ էին եկել ագրեսիայի առաջին նշանները: Հիվանդանոցի ղեկավարությունը համաձայնել […]

Սեփականության իրավունքը պաշտպանված է

29.03.2012

Սեփականության պաշտպանված իրավունքը ստեղծում է տնտեսական աճին նպաստող միջավայր: Ցավոք, սեփականության իրավունքի գրանցման և վիճարկվող սեփականության շուրջ վեճերի լուծման ընթացքում կոռուպցիոն դրսևորումները համատարած բնույթ են կրում հետխորհրդային շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ փոքր գյուղերում հայաստանցիներն ականատես են լինում, թե ինչպես են անբարեխիղճ ու կոռումպացված պաշտոնյաները վտանգում իրենց սեփականության իրավունքը: Նման […]

Նորապսակները պաշտպանում են իրենց իրավունքները

29.03.2012

Երբ Մանուկյանների զույգը Արմավիրում փորձեց գրանցել ամուսնությունը, Քաղաքացիական կացությանակտերի գրանցման տեղի գրասենյակում նրանց տհաճ անակնկալ էր սպասվում: Քաղաքացիական կացությանակտերի գրանցման գրասենյակները Հայաստանում տրամադրում են պաշտոնական փաստաթղթերի վավերացվածպատճեններ: Քաղաքացիներն այստեղ դիմում են, երբ անհրաժեշտ է լինում վերցնել ամուսնության, ծննդյան և այլվկայականներ: Մանուկյաններին ամուսնության վկայականը պետք էր հաջորդ ամիս արտասահման մեկնելուհամար: Գրասենյակի աշխատակիցը, տեղեկանալով նրանց ծրագրերին, ձգձգել […]

Տաքսու վարորդի ապրուստի միջոցները պաշտպանված են

29.03.2012

Ավտովթարի ենթարկվելը սոսկալի է ցանկացած մարդու համար, բայց պատկերացրեք, թե ինչպիսի զգացողություններ կունենաք, եթե վարորդ աշխատելով մի կերպ ապահովում եք ձեր ընտանիքի գոյությունը և ձեզ անարդարացիորեն մեղադրում են ավտովթարի պատճառ հանդիսանալու մեջ: Այսպիսի իրավիճակում էր հայտնվել Արմավիրում ապրող տաքսու վարորդը: Նա համոզված էր, որ իրեն անարդարացիորեն են մեղադրում, ավելին, ճանապարհային ոստիկանությունը նրան բավական շոշափելի գումարով […]

Թոշակառուի իրավունքները պաշտպանվեցին

29.03.2012

Երբ 63-ամյա Արմենը որոշեց անցնել թոշակի, նա չէր սպասում, որ կկանգնի ամսական թոշակը 30 տոկոսով կրճատվելու վտանգի առջև: Նախկին բեռնատարի վարորդը նման տխուր հեռանկարի հետ բախվեց այն բանից հետո, երբ տեղի սոցիալական ապահովության գրասենյակը հրաժարվեց ճանաչել նրա աշխատանքային ստաժի տասը տարիները: Հայաստանում աշխատանքային գործունեության մանրամասներն արձանագրվում են յուրաքանչյուր մարդու աշխատանքային գրքույկում: Թեև Արմենի աշխատանքային գրքույկում […]