ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Պարտքի գումարի ճշգրտման հետևանքով անձը վճարեց մի քանի անգամ պակաս

29.03.2012

30.11.2010թ. «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն հայց է հարուցել Արմինե Գալոյանի դեմ` որպես բաժանորդի 91.701 դրամ բռնագանձելու պահանջի մասին: Նշված պարտքի գումարը կուտակվել է 2002թ. փետրվար ամսից մինչև 2010թ. ապրիլ ամիսը ներառյալ: Սույն պարտքի վերաբերյալ քաղաքացուն տեղեկացրել են դեռևս 2010թ. մայիս ամսին: Նույն ամսվա ընթացքում «Շիրակ-Ջրմուղկոյուղի» բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, որ եթե անձը վճարի 20.000 (քսան հազար) […]

ՇՊԱԿ-ից ստացած իրավախորհրդատվության արդյունքում շահառուն կարողացավ ինքնուրույն լուծել իր խնդիրը`վերականգնել դադարեցված կենսաթոշակը

29.03.2012

09.09.2010թ.-ին, թեժ գծի միջոցով, Կոտայքի մարզի ՇՊԱԿ էր դիմել Աբովյան քաղաքի բնակչուհի Ալվարդ Առաքելյանը սոցիալական ապահովության ոլորտում ծագած խնդրով, որի կապակցությամբ անորոշ մնացած հարցերը իրեն թույլ Էին տալիս պատճառը տեսնել կոռուպցիա երևույթի մեջ: Բանը նրանում է, որ սրտի կաթված ստանալուց հետո քաղաքացու համար սահմանվել էր 3-րդ կարգի հաշմանդամություն, որի համար նա ստանում էր կենսաթոշակ: Սակայն […]

ՔԿԱԳ մարմինների գործունեության բարելավում

29.03.2012

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից գործարկվող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի աշխատակիցների կողմից անցկացված հարցումների և քաղաքացիների դիմում-բողոքների իրավական վերլուծությունների արդյունքում պարզվել էր, որ քաղաքացիներն ունեն դժգոհություններ` կապված ՔԿԱԳ մարմինների տարածքային ծառայությունների աշխատանքների հետ: Խնդիրը, մասնավորապես, կայանում էր նրանում, որ քաղաքացիները տեղեկացված չեն վերջիններիս կողմից իրականացվող գործառույթների կատարման ընթացքում վճարվելիք պետական տուրքերի չափերից, ինչի արդյունքում […]

Քաղաքացու եկամտի միակ աղբյուրը պաշտպանված է

29.03.2012

Լուիզա Մանուկյանը 02.11.2010թ. դիմել է Երևանի ՇՊԱԿ՝ հայտնելով, որ ինքը 10.000 ԱՄՆ դոլար պարտք է վերցրել մի քաղաքացուց, սակայն չի կարողացել ժամանակին վերադարձնել այն։ Քաղաքացին դիմել է դատարան և պահանջել այդ պարտքը։ Դատարանը բավարարել է պահանջը՝ կայացնելով վճիռ: ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Ս.Ավետիսյանը, կոպտորեն խախտելով օրենքը, սահմանազանցելով դատարանի կայացրած դատական ակտը, արգելանք է դրել իրեն […]

Քաղաքացին վճարեց միայն իրական պարտքը

29.03.2012

Գեղարքունիքի ՇՊԱԿ դիմած շահառուի հանգուցյալ հայրը հանդիսացել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի բաժանորդ, ով մահացել է 2007 թ.: 2010թ. հուլիսին շահառուն դատարանից ստացել է վճարման կարգադրություն` 43,404 ՀՀ դրամ վճարելու պահանջով: Շահառուն գտնում էր, որ իր հանգուցյալ հոր ֆինանսական պարտավորություններն ավելի քիչ են եղել, և որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կատարած հաշվարկները սխալ են ու անօրինական:Ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ […]

Հաշմանդամին նշանակվեց հաշմանդամության կարգ

29.03.2012

Գեղարքունիքի ՇՊԱԿ էր դիմել առողջական խնդիրներ ունեցող մի քաղաքացի: Խնդիրը կայանում էր նրանում, որ դիմումատուն մեկ և կես տարի առաջ ստացել էր վնասվածք, որի հետևանքով սահմանափակվել էր նրա աշխատունակությունը, մի քանի անգամ ենթարկվել էր վիրահատության:  Շահառուն դիմել էր տարածքային Բժշկասոցիալական Փորձաքննության Հանձնաժողով (ԲՍՓՀ)` հաշմանդամության կարգ ստանալու համար, ինչը հիմք կհանդիսանար համապատասխան թոշակի նշանակման, սակայն ստացել […]

Հինգ տարի անց վճարվեց աշխատավարձը

29.03.2012

Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը թեժ գծով դիմում էր ստացել մարզի հեռավոր համայնքներից մեկի բնակչից: Քաղաքացուն չէր վճարվել 2005թ.-ի աշխատավարձը: ՇՊԱԿ-ի իրավաբանները հանդիպեցին դիմումատուի հետ, երբ այցով մեկնել էին դիմումատուի բնակության վայր` համայնքային հանդիպում անցկացնելու: Ծանոթանալով գործի մանրամասներին` ՇՊԱԿ-ը հարցում ուղղեց շահառուի գործատուին` պարզելու, թե ինչ չափով չվճարված պարտք է առկա շահառուի աշխատավարձի գծով և երբ է այն […]

Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդունարան. Աշխատողի իրավունքները վերականգնված են դատարանի վճռով

29.03.2012

2010 թվականի փետրվար ամսին քաղաքացին դիմել էր Շահերի պաշտպանության և աջակցության Թալինի ընդունարան և հայտնեց, որ 1992-2004թթ. աշխատել էր «Թալինշին» Համաշինարարական Բաց Բաժնետիրական Ընկերությունում` որպես պահակ: Շահառուն աշխատանքից ազատվելուց հետո բազմիցս դիմել էր արդեն նախկին գործատուին` պահաջելով օրենքով սահմանված կարգով լրացնել և վերադարձնել աշխատանքային գրքույկը, սակայն յուրանքաչյուր անգամ մերժվում էր տարբեր պատճառաբանություններով:Քաղաքացին դիմել է Թալին […]

Եվս մեկ հաջողված պատմություն Արարատի ընդունարանի կողմից

29.03.2012

Արարատ քաղաքի բնակիչ Միրզա Մարկոսյանը դիմել էր Արարատի շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան և հայտնել, որ իր կենսաթոշակը 2 ամիս է չի ստանում: Պատճառը կայանում էր նրանում, որ Արարատ քաղաքի փոստի աշխատակիցները նրան անընդհատ հետ են ուղարկում` պատասխանելով, որ նա արդեն ստացել է իր կենսաթոշակը և ստորագրել ստացած գումարի դիմաց: Սակայն քաղաքացու պնդմամբ նա ո’չ […]

Երեխաների իրավունքների պաշտպանություն` համատեղ ուժերով

29.03.2012

Գեղարքունքի ՇՊԱԿ-ը կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները ուժեղացնելու նպատակով օգտագործում է մարզում առկա բոլոր հնարավոր ռեսուրսները, համագործակցում գործող տարաբնույթ պետական և ոչ պետական կառույցների հետ: ՇՊԱԿ դիմած այցելուներից մեկի հիմնախնդրի առնչությամբ համագործակցություն ձևավորվեց Գեղարքունիք ՇՊԱԿ-ի և մարզում գործող երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող “Աստղացոլք” ՀԿ-ի միջև: Գեղարքունիքի ՇՊԱԿ էր դիմել հիվանդ թոշակառու, ում չորս անչափահաս թոռները (դստեր […]