ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Հերթական հանգուցալուծված գործը Տավուշի ՇՊԱԿ-ի կողմից

29.03.2012

26.04.2010թ.-ի Տավուշի ՇՊԱԿ դիմած քաղաքացի Ա. Խաչատրյանը հայտնել է, որ 2008թ. ամուսնալուծվել է, որից հետո դատարանի վճռով իր նախկին ամուսնու բնակարանից սենյակ է հատկացվել իրեն և իր երկու անչափահաս երեխաներին: Ընտանեկան աղքատության նպաստ ստանալու համար սոցիալական մարմին անհրաժեշտ տեղեկանք ներկայացնելու նպատակով Ա. Խաչատրյանը դիմել է Իջևանի քաղաքապետարան, խնդրելով` տրամադրել տեղեկանք իր ընտանիքի կազմի մասին: Քաղաքապետարանը […]

Գույքահարկը վճարվեց սահմանված սակագնին համապատասխան

29.03.2012

Քաղաքացին դիմելով Ապարանի Շահերի պաշտպանության և աջակության ընդունարան` հայտնեց, որ իրենպատկանող BMW 5301 մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի մեջ նշված է 88/120 ձիաուժ հզորությամբշարժիչ, սակայն համապատասխան վարչական շրջանի իրավասու մարմինը նրա մեքենայի գույքահարկըհաշվարկել է 180 ձիաուժ հզորությամբ, որը կազմում է մոտ 246.856 ՀՀ դրամ, այնինչ 120 ձիաուժը կազմում էընդամենը 62.760 ՀՀ դրամ: Ապարանի ընդունարանի ղեկավարը հեռախոսազանգի […]

Առանց ավելնորդ գումար ծախսելու, քաղաքացին ստացավ սեփականության իրավունքի գրանցման վկայականը

29.03.2012

10.02.2010թ. Տավուշի ՇՊԱԿ է դիմել քաղաքացի Ե.Մուրադյանը, հայտնելով, որ 1990թ. ամուսինը գնել է հողատարածք, որի նկատմամբ մինչև այսօր չունի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Այսպես. 2007թ.-ին Ե. Մուրադյանի ամուսինը մահացել է, իսկ վերը նշված հողատարածքի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար բացակայում են օրենքով պահանջվող փաստաթղթեր: Նույն թվականին Ե.Մուրադյանը դիմել է դատարան` հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը […]

Ընտանիքի անդամների սեփականության իրավունքը վերականգնված է

29.03.2012

2009 թվականի հուլիս ամսին Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն էր դիմել մի շահառու, որն իր ընտանիքի անդամների հետ 1974թ.-ից բնակվում է միևնույն բնակարանում: Բնակարանը սեփականաշնորհելու համար դիմել էր ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանում, որտեղից իրենց հայտնել են, որ այդ բնակարանը 1994թ. այլ անձ է սեփականաշնորհել: Կոտայքի ՇՊԱԿ-ի […]

Քաղաքացու բարի անունն ու արժանապատվությունը այլևս վտանգված չէ

29.03.2012

«… Մարդկային ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության ու անկապտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքն է»… (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր): Աշտարակ քաղաքի բնակչուհի Ս.Մելքոնյանը գրավ էր դրել իր ոսկյա զարդերը Աշտարակ քաղաքի բանկերից մեկում: Ամիսներ անց, համաձայն բանկի հետ կնքած պայմանագրի, հետ էր վերցրել իր ոսկյա զարդերը և չէր կարող անգամ պատկերացնել, որ […]

Կոտայքի ՇՊԱԿ-ը պաշտպանում է ոստիկանների կողմից քաղաքացու խախտված իրավունքը

29.03.2012

12.01.2010թ.-ին Հրազդանի ՇՊԱԿ է դիմել Հրազդան քաղաքի, Վանատուր թաղամասի բնակիչ Ն. Ալեքսանյանը`մտահոգված իր դեմ ուղղված հանցագործության կապակցությամբ իրավապահ մարմինների անտարբերության ևաչքափակության մասին: Խնդիրը կայանում էր նրանում, որ Ն. Ալեքսանյանի ընտանիքը հողատարածքի հետկապված քաղաքացիաիրավական բնույթի վեճ ուներ իրենց հարևան ընտանիքի հետ, որի լուծման համար դիմել էին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քաղաքացիական գործի շրջանակներում հողատարածքի […]

Արարատի Ընդունարանի աջակցությամբ վերականգնվեց քաղաքացու օրինական շահերը

29.03.2012

Արարատ քաղաքի բնակչուհի Մ.Ստեփանյանը, ելնելով նյութական ծանր դրությունից, պարտքով գումար էր վերցրել մեկ այլ քաղաքացուց, որը կազմում էր 1000 ԱՄՆ դոլար: Գումարը վերցնելուց Մ.Ստեփանյանը ստացական էր ստորագրել և հանձնել պարտատիրոջը: Որոշ ժամանակ անց Մ.Ստեփանյանը, որպես պարտքի մի մասի մարում, որոշակի գումար է տվել պարտատիրոջը, վերջինս էլ այդ գումարը վերցրել էր որպես տոկոսներ և չէր նվազեցրել […]

Քաղաքացու և գյուղապետարանի միջև ծագած խնդիրը հարթվեց

29.03.2012

ՀՀ Վայոց Ձոր մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն դիմած քաղաքացին գտնվում էր անհուսալի և փոքր-ինչ խաբված վիճակում, և ինչպես պարզվեց, նշվածի պատճառը իր իրավունքների խախտումն էր տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: Քաղաքացին հայտնեց, որ դիմել է գյուղապետարան` բնակության վայրի մասին տեղեկանք ստանալու նպատակով: Սակայն, վերը նշված մարմինը հրաժարվել է տրամադրել անհրաժեշտ տեղեկանքը, պատճառաբանելով, թե քաղաքացին […]

Որդուն խնամելու մոր իրավունքը վերականգնված է

29.03.2012

Հայրենիքի ազատության գաղափարը ամենավեհ զգացումն է յուրաքանչյուր քաղաքացու համար: Եվ այդ զգացումով էլ ոգեշնչված մեր հերոսը գնում է դեպի Արցախյան պատերազմ` իր հայրենական պարտքը կատարելու… 2009թ.-ի հունիսի 17-ին Շահերի պաշտպանության և աջակցության Արարատի ընդունարան դիմեց Արալեզ գյուղի բնակչուհի Վ. Սա‎‎ֆարյանը և հայտնեց, որ իր որդին Արցախյան պատերազմի հետևանքով ձեռք է բերել հոգեկան հիվանդություն, որը գլուխ […]

Պաշտպանվեց վարորդի շահերը

29.03.2012

Գեղարքունիքի ՇՊԱԿ դիմած քաղաքացին հանդիպել էր հիմնախնդրի, որը ի հայտ էր եկել ճանապարհային երթևեկության ընթացքում: Նրա մեկնաբանմամբ` ինքը խաչմերուկն անցել էր կանաչ լույսի տակով և այն ազատել դեղինով: Սակայն պետավտոտեսուչը կանգնեցրել էր վարորդին` հայտնելով, որ վերջինս անցել է կարմիր լույսի տակով, և այդ հիմնավորմամբ` նա տուգանման ակտ է գրելու: Քաղաքացին, համոզված լինելով, որ ինքը խախտում […]