ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Քաղաքացուն կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկելու խնդիրը լուծված է

29.03.2012

Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն էր դիմել Հրազդան քաղաքի նախկին բնակիչ, անհատ ձեռնարկատեր Մ. Հակոբյանի քույրը, հայտնելով, որ 2009թ. ապրիլին իր քույրը Հրազդան քաղաքից տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևան քաղաքում: Բնակավայրի փոփոխության պատճառով, սահմանված ժամկետում չի ներկայացրել անհատական հաշվետվությունը՝ տարածքային հարկային տեսչություն: Փաստի կապակցությամբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության […]

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց

29.03.2012

2009 թ. դեկտեմբերի 25- ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի` քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու որոշում կայացնելու պարտավորեցնելու պահանջի մասին դիմումը: Կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել դատախազություն քննիչի կողմից անօրինական գործողությունների, մասնավորապես` քաղաքացու բնակարանում առանց դատարանի որոշման խուզարկություն իրականացնելու համար: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, անձի բնակարանում խուզարկելը թույլատրվում […]

Դատարանն ընդդեմ դատախազության

29.03.2012

2010 թ. փետրվարի 4-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Լոռու մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը: 2009 թ. Օ. Կ.-ն դիմել է դատախազություն՝ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից ստորագրությունը կեղծելու փաստի հիման վրա՝ հաշվի առնելով իրականացված դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքները: Հաղորդման հիման վրա 2009 թ. քննիչը կայացրել էր կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին […]

Քաղաքացուն այլևս չի սպառնում անօթևան մնալու խնդիրը

29.03.2012

2009թ-ի փետրվար ամսին Տավուշի մարզի ՇՊԱԿ է դիմել Իջևան քաղաքի բնակիչ Լուսինե Ոսկանյանը և հայտնել է, որ ինքը հաշվառված է եղել Իջևան քաղաքի բնակարանի կարիք ունեցողների ցուցակում: Լ. Ոսկանյանը բնակվելիս է եղել Իջևանի նախկին 4-րդ դպրոցի հանրակացարանային շենքում: Սակայն, այժմ ինքը դուրս է մնացել այդ ցուցակից, իսկ հանրակացարանային սենյակից, որտեղ բնակվելիս է եղել ժամանակավորապես, իրեն […]

Վերացվեց քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը

29.03.2012

2010 թ. մարտի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Լոռու մարզի քննչական բաժնի կողմից քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: 2009 թ. նոյեմբերի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների անօրինական գործողությունների` քաղաքացիներ Վ. Տ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ կիրառած ծեծի արդյունքում քրեական գործ հարուցելու համար: Վ. […]

ՀՀ Տավուշի մարզի ՇՊԱԿ-ի և Իջևանի քաղաքապետարանի միջև կնքված փոխընբռնման հուշագիրը տալիս է իր դրական արդյունքները

29.03.2012

30.09.2009թ. Իջևան համայնքի ավագանու ութ անդամներ Իջևանի քաղաքապետից խնդրել են տրամադրել իրենց 01.01.2005-30.09.2009թթ. ընկած ժամանակահատվածի ընթացքում Իջևանի ավագանու նիստերի վավերացված արձանագրությունների պատճեները: Իջևանի քաղաքապետը մերժել էր տրամադրել վերը նշված տեղեկատվությունը: Ապարդյուն փորձերից հետո 20.10.2009թ. Իջևանի ավագանու երկու անդամներ դիմել են Տավուշի ՇՊԱԿ-ին, խնդրելով աջակցել իրենց` Իջևանի քաղաքապետարանից ստանալու վերոհիշյալ արձանագրությունները: Նույն օրը, Տավուշի ՇՊԱԿ-ը ծանոթանալով […]

Կենսաթոշակառուի խախտված սեփականության իրավունքը վերականգնված է

29.03.2012

«Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին…» Հ. Շիրազ Կենսաթոշակառու կինը, որ եկել էր ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն,շատ ծանր վիճակում էր` հատակին քնելուց հոգնած ու մրսած, այստեղ-այնտեղ դիմելուց հուսալքված ու ընկճված: Եվ, որքան էլ մարդկային խղճի համար անընդունելի է, վերջինս այդ վիճակում էր հայտնվել […]

Կանխվեց ՔԿԱԳ մարմնի կողմից օրենքով չսահմանված գումարների գանձումը

29.03.2012

ՀՀ Տավուշի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Իջևանի կենտրոն է դիմել քաղաքացի Արտակ Մանուկյանը: Նա շատ զարմացած և միաժամանակ զայրացած էր: Նրա եղբայրը, որը ՀՀ քաղաքացի է, սակայնբնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իր ամուսնությունը Սոչի քաղաքում գրանցելու համար, խնդրել է եղբորը` որպեսզի նա Իջևանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) բաժնից վերցնի տեղեկանք, որում սահմանված կլինեն տեղեկություններ […]

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ի կատար է ածվել

29.03.2012

Աբովյան քաղաքի բնակիչ տիկին Գոհարը տարիներ առաջ պարտքով խոշոր գումար էր տվել իր ծանոթներից մեկին: Ինչ-ինչ պատճառներով պարտապանը իրեն այդ գումարը չէր վերադարձրել: Գումարի բռնագանձման պահանջով՝ տիկինը դիմել էր դատարան և վերջինիս հայցը բավարարվել էր: ՀՀ արդարադատության նախարարությանդատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համապատասխան բաժանմունքը հարուցել էրկատարողական վարույթ, որի արդյունքում գումարի մի մասը բռնագանձվել էր պարտապանից […]

Արդարության հաղթանակը

29.03.2012

2009 թվականի հունիս ամսին ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն էդիմում Աշտարակ քաղաքի բնակիչ Ա. Ասատրյանը՝ խնդրելով իրականացնել վերջինիս շահերի պաշտպանությունը: Այսպես. համայնքի գյուղապետարանի նախկին հաշվապահ Ա. Ասատրյանն արդեն երկու տարի էր, ինչ ազատվել էրաշխատանքից, սակայն գյուղապետը բացեիբաց հրաժարվում էր իր նախկին աշխատողին տրամադրել ո՜չ վերջինիս աշխատանքային գրքույկը, ո՜չ օրենքով հասանելիք վերջնահաշվարկը և […]