ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Թեժ գծով մեկ զանգը կանխում է կոռուպցիան

29.03.2012

Մշտական բնակավայրի մասին տեղեկանք ստանալը, որը տրվում է տարածքային ինքնակառավարման մարմնի կողմից, կարծես դյուրին գործ է, բայց Հայաստանի արևելյան հատվածում գտնվող Կապան քաղաքի մերձակա գյուղերից մեկի բնակիչ Կարենի* համար ճիշտ հակառակն էր: Բնակավայրի մասին տեղեկանքը Հայաստանում բազմաթիվ գործարքներ կատարելիս պահանջվող առանցքային իրավական փաստաթուղթ է: Այն անհրաժեշտ է, օրինակ, անձնագիր ստանալիս կամ աշխատանքի տեղավորվելիս: Տեղեկանքները պետք է տրամադրվեն անվճար ու առանց որևէ պայմանի: Այդուհանդերձ, երբ Կարենը դիմեց այդ տեղեկանքը ստանալու համար, տեղի պաշտոնյաները մի շարք լրացուցիչ պահանջներ ներկայացրին` իրենց ծառայության դիմաց: Կարենը սրանից եզրակացրեց, որ իրենից կաշառք են ակնկալում: Երբ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաները, ի վերջո, հրաժարվեցին տրամադրել տեղեկանքը, Կարենը զանգահարեց Կապանի Շահերի պաշտպանության և աջակցությանկենտրոնի (ՇՊԱԿ) թեժ գծի անվճար հեռախոսահամարով: Կապանի ՇՊԱԿ-ը հանդիսանում է Հանրապետության տարածքում գործող Շահերի պաշտպանության ևաջակցության 11 կենտրոններից մեկը, որոնք գործարկվում են տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Կենտրոններ զանգահարող կամ այցելող կոռուպցիայի զոհերն այստեղ ստանում են անվճար իրավական աջակցություն: Հեռախոսով Կարենը կենտրոնի աշխատակիցներին ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաներն անընդհատ նոր պահանջներ են հորինում` ձգձգելով տեղեկանքի տրամադրումը: Կենտրոնի իրավաբաններն անմիջապես կապվեցին տեղական ինքնակառավարման գրասենյակի պաշտոնյաների հետ: ՇՊԱԿ-ի աշխատակիցները պաշտոնյաներին հիշեցրին Հայաստանի օրենսդրության պահանջը, որ մշտական բնակավայրի մասին տեղեկանքները քաղաքացիներին տրամադրվում են անվճար և առանցպայմանների: Այս միակ հեռախոսազանգը բավարար եղավ, որպեսզի Կարենն անմիջապես ստանատեղեկանքը: ՙՇՊԱԿ-ը մեծապես օգնեց ինձ՚,- ասաց Կարենը: – ՙԱյն օգնեց ինձ խուսափել բյուրոկրատականքաշքշուկից, որի առաջ կանգնում են քաղաքացիներից շատերը՚:  Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների և անվճար թեժ գծերի ստեղծման նպատակը հենց կոռուպցիան հաղթահարելու գործում հայաստանցիներին օգնելն է:  * Անունը փոփոխված է

Աջակցություն ձերբակալված հայ քաղաքացուն

29.03.2012

Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը դիմում էր ստացել քաղաքացուց այն մասին, որ մեկ ամիս առաջ ինքը ամուսնու հետ հատել է Վրաստանի սահմանը` ցանկանալով մեկնել ՌԴ: Սակայն Վրաստանի սահմանապահ մարմինների կողմից արձանագրվել է այն փաստը, որ դիմումատուի ամուսինը 2009թ. մուտք և ելք է արել Աբխազիա և նրան անմիջապես ձերբակալում են: Դիմումատուի տեղեկացմամբ` իր ամուսնուն առաջադրվել էր մեղադրանք` Վրաստանի Քր. […]

Երեխայի հետ մնալու ծնողների իրավունքը վերականգնեցին

28.03.2012

Երբ ծնողները Երևան բերեցին իրենց նորածին երեխային բուժելու, նրանք պատկերացում չուներին, որ իրենց չեն թողնի մնալ հիվանդանոցի համապատասխան մասնաշենքում իրենց հիվանդ երեխայի հետ: Ընտանիքը Գեղարքունիքի մարզից Երևան էր եկել, որպեսզի իր մեկ ամսական աղջիկը կարողանա ստանալ անհրաժեշտ բժշկական օգնությունը: Ի զարմանս իրենց` հիվանդանոցի աշխատակիցները կաշառք պահանջեցին` թույլատրելու համար մորը մնալ երեխայի հետ հիվանդանոցում և սպառնացին […]

Կաշառքի վտանգը չեզոքացվեց և անձնագրի մերժումը բեկանվեց

16.03.2012

Շահերի պաշտպանության եւ աջակցման Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել քաղաքացի Մնացական Գեւորգյանը եւ հայտնել, որ ՌԴ-ից վերադառնալուց հետո կամենում էր ստանալ անձնագիր: Մ. Գեւորգյանի անձնագիրը Վրաստանի Հանրապետության ՀՀ դեսպանատանն էր, իսկ նրան տրվել էր հետդարձի անձնագիր: Մ. Գեւորգյանը դիմել էր ՇՊԱԿ, նշելով որ, Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի տեսուչը նրան մերժել […]