ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոն

13.11.2012

Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Լենա Գասպարյանը և հայտնել, որ 31.08.2012թ.-ին իրեն ծեծի ենթարկելու փաստի առթիվ նույն օրը ոստիկանության Արմավիրի բաժնում տվել է հայտարարություն:

Քաղաքացու իրավունքները վերականգնվեցին

16.10.2012

Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն /նախկին անցվանումը` Երևանի ՇՊԱԿ/ էր դիմել Ն.Հ.-ը` խնդրելով աջակցություն ցուցաբերել իրեն խախտված իրավունքները վերականգնելու հարցում:

Ոստիկանության Հրազդանի բաժնի երկու աշխատակիցներ ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության

05.10.2012

14.08.2012թ.-ին Կոտայքի հակակոռուպցիոն կենտրոն է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ Վ. Մ-ն: Շահառուի խնդիրը կայանում էր նրանում, որ մոտ մեկ տարի առաջ գողացել են իր անասունը, ինչի մասին անհապաղ հարորդում էր տվել ոստիկանության Հրազդանի բաժին, սակայն երկար ժամանակ էր վերջնական լուծում կամ պատասխան չի ստացել:

Վերականգնվեց քաղաքացու դատավարական իրավունքները

04.10.2012

Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:

ՇՊԱԿ-ը պաշտպանեց քաղաքացու իրավունքները

08.08.2012

21.12.2011թ.-ին ՇՊԱԿ էր դիմել Հրազդան քաղաքի բնակիչ Ա.Ղ.-ն: Շահառուի խնդիրը կայանում է նրանում, որ գազի հաշվառքի սարքը փորձաքննության ուղարկելու նպատակով դրանց ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս, մատակարար ընկերության աշխատակիցները հայտնաբերել են տեխնիկական վնասվածք, որից առաջացող պատասխանատվությունը նշված կազմակերպության կողմից անհիմն փորձ է արվում բարդել քաղաքացու վրա` հիմքում դնելով փաստաթուղթ, որն, ըստ Ա.Ղ.-ի, կեղծված է:

Կանխվեց սեփականության իրավունքի գրանցումը ինքնակամ կառույցի նկատմամբ

07.08.2012

28.03.2012թ.-ին Կապան քաղաքի բնակիչ Բ.Մ.-ն դիմեց Սյունիքի ՇՊԱԿ և խնդրեց զբաղվել Կապանի Մելիք Ստեփանյան փողոցի 2/1-4 հասցեում գտնվող կիսակառույց խանութ-սրահի անմիջական հարևանությամբ գործող և Ա.Հ.-ի տիրապետման և օգտագործման ներքո գտնվող բանջարեղենի խանութի հետագա ճակատագրով:

ՇՊԱԿ-ը ընդդեմ հանրային ծառայություն մատուցող կառույցի

05.08.2012

01.12.2011թ. Տավուշի ՇՊԱԿ է դիմել նույն մարզի Կողբ գյուղի բնակիչ Ա. Փ.-ը և հայտնել այն մասին, որ 14.01.2010թ. պլանային փոխարինման նպատակով փոխարինվել է իրենց բնակարանի գազամատակարարման հաշվառքի սարքը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի տարածքային տեղամասի աշխատակիցները հաշվառքի սարքի փոխարինման ժամանակ որևէ անսարքություն չեն նկատել և այդ մասին որևէ գրառում չեն կատարել

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Գյումրու տարածքային տեղամասը հրաժարվել է ներկայացված պահանջից

01.08.2012

13.06.2012թ.-ին Շիրակի ՇՊԱԿ էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա.-ն: 2012թ.-ի հունիս ամսին գազի հաշվիչի օգտագործման ժամկետը լրանալու պատճառով այն անհրաժեշտ էր փոխարինել նորով:

Ընտանիքի վիշտը մասամբ փարատված է

26.07.2012

Հ.Հ.-ն զանգահարելով Վայոց Ձորի ՇՊԱԿ, տեղեկացրեց, որ վերջերս ամուսինը մահացել է և նախկին ամուսնու գործատուն հրաժարվում է վճարել վերջին երկու ամսվա կատարած աշխատանքի դիմաց ամուսնու վարձատրությունը:

ՇՊԱԿ-ը վերականգնեց քաղաքացու հաշմանդության կարգը

21.07.2012

Ա.Ա.-ի մոտ տարիներ շարունակ առկա են եղել տարբեր տեսակի առողջական խնդիրներ ու հիվանդություններ և վերջինիս 1999թ.-ից սկսած ստացել է 2-րդ կարգի հաշմանդամություն:

12345...10...Last »