ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Իրավական կամայականությունները կանխվեցին

18.07.2012

Սյունիքի ՇՊԱԿ է դիմել քաղաքացի Բ. Մ.-ը` իր խախտված իրավունքների վերականգնելու և հետագայում հնարավոր խախտումները կանխելու նպատակով:

Գյուղական համայնքին վերադարձվեց անասնապահական համալիրի նկատմամբ սեփականության իրավունքը

17.07.2012

Դեռևս 2011թ. նոյեմբեր ամսին Տավուշի ՇՊԱԿ էր դիմել Լուսաձոր համայնքի ղեկավար Ս.Ք.-ն:

Պաշտոնեական կեղծիքը բացահայտվեց, սեփականության իրավունքը վերականգնվեց

14.07.2012

Դեռևս 25.10.2010թ.-ին Կոտայքի ՇՊԱԿ էր դիմել Հրազդան քաղաքի բնակիչ Հ. Թ.-ը հայտնելով, որ 1991թ.-ի մայիսի 31-ին Ժողովրդական պատգամավորների Հրազդանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ, բնակելի տուն կառուցելու համար Հրազդան քաղաքում իրեն տրամադրվել է 400ք/մ հողատարածք:

Վարորդական իրավունքի վկայականը փոխարիվեց

14.07.2012

Լոռու ՇՊԱԿ է դիմել Ա. Ե.-ը, ով 1976 թվականին մասնակցելով վարորդական իրավունք ստանալու համար պետական քննություններին` ստացել է վարորդական իրավունքի B և C կարգ: Մինչև ՀՀ Կառավարության կողմից նոր կարգի հաստատումը ավտոմեքենան վարել է հին վարորդական վկայականով:

Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը վերականգնեց տնտեսվարողի խախտված իրավունքը

14.07.2012

Հսկիչ ստուգում կատարելու ընթացքում հարկային տեսչությունն արձանագրել է, որ տնտեսվարողը գնորդին չի տրամադրել հաշվիչ դրամարկղային կտրոն:

Վերականգնվեցին քաղաքացու քրեադատավարական իրավունքները

06.07.2012

01.06.2012 թ-ին Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն է դիմել քաղաքացի Ֆ.Գ.-ը հայտնելով իր իրավունքների ոտնահարման մասին:

ՊԵԿ-ն վերացրել է վարչական տուգանքի ենթարկելու վերաբերյալ որոշումը

03.07.2012

2012թ. մայիս ամսին Արմավիրի ՇՊԱԿ էր դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Յուրիկ Սեդրակյանը և հայտնել, որ պետ.եկամուտների մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվել է վարչական տուգանքի ավտոմեքենան ժամանակավոր արտահանելու և հետագայում այն չվերադարձնելու համար

Ոստիկանության ծառայողը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

29.03.2012

Դեռևս 2011թ.-ի հունիսի 2-ին Երևանի ՇՊԱԿ էր դիմել քաղաքացի Վ. Ե.-ը և հայտնել, որ նույն թվականի մայիսի 11-ից իր անձնագիրը անօրինական կարգով պահում է ՀՀ Երևան քաղաքի Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննիչ Ա. Ա.-ը: Քաղաքացի Վ. Ե.-ը իր բնակարանը վաճառելու նպատակով, 2000 ԱՄՆ դոլար գումար է վերցրել իր հարևան Ժ. Ա.-ից, ով 2011թ.-ի մայիսի 5-ին դիմել […]

ՇՊԱԿ-ը`որպես քաղաքացու շահերի անկոտրում պաշտպան

29.03.2012

Քաղաքացի Ա.Ա.- ը պայմանագրային զինծառայության ընթացքում գլխիվայր ընկնելով 4մ 60սմ բարձրությունից, ստացել էր գլխուղեղի վնասվածք: ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության վարչությունը նրան տրամադրել էր 35.000 ամսեկան զինվորական թոշակ` պատճառաբանելով, թե դեպքը տեղի է ունեցել ծառայողի կողմից ոչ զինվորական պարտականությունների կատարման ժամանակ: Քաղաքացու հայրը, չհամաձայնվելով կայացված որոշման և նշանակված թոշակի չափի հետ, դիմել էր տարբեր ատյաններ, […]

ՇՊԱԿ-ը վերականգնեց քաղաքացու խախտված իրավունքը

29.03.2012

Քաղաքացի Ս. Կ.-ը սույն թվականի հուլիսի 1-ին աշխատանքային պայմանագիր էր կնքել և անցել աշխատանքի Ա/Ձ-ում` որպես խոհարար-վաճառող, սակայն վարձատրվել էր աշխատած ողջ ժամանակահատվածի ընդամենը 1 ամսվա համար: Քաղաքացին բազմիցս դիմել էր գործատուին` աշխատավարձը ստանալու պահանջով, սակայն ստացել էր խուսափողական պատասխաններ: Քաղաքացին այլևս դադարել էր զբաղվել իր իրավունքների պաշտպանությամբ` ողջ ծավալով չպատկերացնելով, որ ՀՀ օրենսդրությունն իր կողմից […]