ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

«Հայռուսգազարդ» ընկերության հայցն ընդդեմ շահառուի մերժվեց, իսկ քրեական գործի վարույթը կարճվեց

29.03.2012

Դեռևս 2011թ.-ի մարտի 23-ին Արարատի ՇՊԱԿ է դիմել Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Ֆ. Հ.-ը և հայտնել, որ  սույն թվականի հունվար ամսին Վեդու ԳԳՄ աշխատակիցները այցելել են իրենց տուն և դուրս կանչելով նրան` ցույց տվել  գազի հաշվիչի վնասված կնիքը և նրանից որպես պատճառված վնասի փոխհատուցում պահանջել մոտ 300.000 ՀՀ դրամ` սպառնալով կամավոր չվճարելու դեպքում գումարը […]

ՇՊԱԿ-ի անշահախնդիր օգնությամբ քաղաքացին վերականգնեց իր իրավունքները և գտավ արդարությունը

29.03.2012

Դեռևս 2011թ.-ի օգոստոս ամսին Արարատի ՇՊԱԿ էր դիմել Արարատ քաղաքի բնակիչ Ա. Ն.-ը, և հայտնել, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից որպես պատասխանող ստացել է ծանուցագիր: Գործի նախապատմությունը կայանում է հետևյալում. Ա. Ն.-ը, ունենալով նյութական  խնդիրներ, մեկ այլ քաղաքացուց պարտքով գումար էր վերցրել, որի դիմաց որոշակի տոկոսներ պետք է վճարեր: Ժամանակ առ […]

Վայոց Ձորի ՇՊԱԿ-ը քաղաքացուն օգնեց անհարկի ձգձգումներից

29.03.2012

  16.12.2011 թվականին իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ստանալու նպատակով Վայոց Ձորի ՇՊԱԿ էր դրմել Վայք քաղաքի բնակիչ Վ.Մ.-ն: Վերջինս մի քանի ամիս է, ինչ կորցրել էր իր ծննդյան վկայականը և տարբեր պատճառաբանությամբ իրեն չէր հաջողվում ստանալ դրա կրկնօրինակը: Կորցրած ծննդյան վկայականի կրկնօրինակը ստանալու խնդրանքով քաղաքացին դիմում է ներկայացրել ՔԿԱԳ տարածքային մարմին և մի քանի անգամ […]

Երևանի ՇՊԱԿ-ի օգնությամբ ճանաչվել է քաղաքացու սեփականության իրավունքը

29.03.2012

Ամիսներ առաջ իրեն հուզող խնդրով Երևանի ՇՊԱԿ-ի դռներն էր թակել քաղաքացի Ռ. Հ.-ը, հայտնելով, որ ինքը «Գրանիտ» այգեգործական ընկերության անդամ է, սակայն իր սեփականության իրավունքը չի ճանաչվում այգեգործական հողի 34-րդ հատվածի նկատմամբ, ինչի արդյունքում չի կարողանում օգտագործել այդ հողատարածքը: Խնդրել էր օգնել իրեն գործը դատական կարգով լուծելու համար: Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, Երևանի ՇՊԱԿ-ի կողմից կազմվել […]

Պարտքը նվազեց չորս անգամ

29.03.2012

21.11.2011թ. Կոտայքի ՇՊԱԿ է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ Խ.Ս.-ն ջրամատակարար ընկերության հետ կապված խնդրով: Վերջինիս կողմից ներկայացվել էր մոտ 120.000 ՀՀ դրամի պարտքի պահանջ, ինչի հետ շահառուն համաձայն չէր` պնդելով, որ նա ներկայացված գումարին համապատասխան ջուր չի օգտագործել, քանի որ երկար տարիներ բացակայել է հանրապետությունից: ՇՊԱԿ-ի իրավաբանների կողմից ուսումնասիրվել է շահառուի դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը, որից […]

ՇՊԱԿ-ը տեր կանգնեց իմ իրավունքներին

29.03.2012

2011թ.-ի փետրվարի 21-ին Կոտայքի ՇՊԱԿ է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ, փոքրիկ խանութի սեփականատեր, ձեռնարկատեր Գ. Ա.-ը: Շահառուն ներկայացրել է տեսանյութ, որում արձանագրված է հարկային մարմնի մի շարք աշխատակիցների կողմից դրսևորվող կասկածելի և ոչ օրինական գործելակերպը իր անձի և գործունեության նկատմամբ, մասնավորապես` պաշտոնեական դիրքի չարաշահում և ապօրինի վարչական տույժ նշանակելու հիմքեր ստեղծելու անօրինական գործողություններ, ինչի արդյունքում […]

Անձի սոցիալական իրավունքը վերականգնվեց

29.03.2012

2011թ. Շիրակի ՇՊԱԿ է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ` 26-ամյա Է. Սիմոնյանը աշխատանքի ընթացքում ստացած խեղման արդյունքում փոխհատուցում ստանալու հարցում գործատուի հետ ծագած վեճի լուծման խնդրանքով: Գործատուի կողմից գրություն է ուղարկվել Շիրակի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի նախագահին` Է. Սիմոնյանի աշխատունակության կորստի չափը որոշելու խնդրանքով, որից հետո տրված տեղեկանքի համաձայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը գնահատվել է 60 […]

Աշխատանքի վարձատրության իրավունքի վերականգնում

29.03.2012

2011թ. Շիրակի ՇՊԱԿ է դիմել Գյումրի քաղաքի բնակչուհի Ն. Ա.-ն, աշխատանքի արդյունքում օրենքով սահմանված կարգով վարձատրություն ստանալու իրավունքի վերականգնման հարցով: 16.05.2011թ. նրա և գործատուի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր ու կնքելուց անմիջապես հետո Ն. Ա. անցել է աշխատանքի , և աշխատել մինչև օգոստոս ամսվա կեսը:Աշխատելու ժամանակահատվածում աշխատավարձ չի վճարվել, ինչի պատճառով հուլիս ամսին դիմում է […]

Մայրության իրավունքի պաշտպանություն աշխատանքային ոլորտում.

29.03.2012

01.11.2011 թ.-ին Կոտայքի ՇՊԱԿ էր այցելել Հրազդան քաղաքի բնակչուհի Տ. Հ.-ն: Քաղաքացու խնդիրը կայանում էր նրանում, որ գործատուի կողմից անհիմն որոշում էր կայացվել իրեն աշխատանքից ազատելու մասին և այն էլ այն դեպքում, երբ ինքը գտնվում է հղիության մեջ: Հուսալքությունից և անտեղյակությունից ելնելով՝ շահառուն չէր պատկերացնում, որ գործին հնարավոր էր լուծում տալ այլ կերպ, քան դատարան […]

Իրավունքները վերականգնվել են, ոչ իրավաչափ վարչական ակտը` վերացվել

29.03.2012

Երևանի ՇՊԱԿ դիմած քաղաքացի Ա. Ա.-ը 26.02.2010թ. Վրաստանի Հանրապետությունից “ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել “Լինքոլն ավիատոր” մակնիշի ավտոմեքենա և մինչև մաքսազերծում կատարելն ավտոմեքենան ենթարկվել է վթարի և այն այժմ գտնվում է Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում ու շահագործման ենթակա չէ: 14.05.2010թ. Մաքսանենգության դեմ պայքարի և Կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն ավտոմեքենայի վերաբերյալ փաստաթղթերը […]