ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

Տեղի ունեցավ ՇՊԱԿ-ի հերթական եռամսյակային համաժողովը

05.11.2010

Սույն թվականի նոյեմբերի 3-ին և 4-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՇՊԱԿ եռամսյակային համաժողովը։ Համաժողովի բացման խոսքով հանդես եկան ՀԳՄԾ փոխտնօրեն Էդուարդո Ֆլորես-Տրեխոն և ծրագրի համակարգող Սերգեյ Սարգսյանը` ներկայացնելով համաժողովի նպատակները։ Աշխատանքային նիստերի ժամանակ քննարկվեցին հակակոռուպցիոն բարեփոխումների կարևորությունը, կատարվեց ՇՊԱԿ-ների գործարկման ընթացակարգի ուսուցում։ Յուրաքանչյուր ՇՊԱԿ ներկայացրեց իր կողմից իրականացվող համակարգային և ընթացակարգային բարեփոխումների ընթացքը, ինչը նաև նպատակ […]

«Ընտանեկան աջակցություն» թեմայով քննարկում Թալինի ընդունարանի մասնակցությամբ

29.10.2010

29.10.2010թ. «Թալինի մանկական համայնքային կենտրոնը» կազմակերպել էր «Ընտանեկան աջակցություն» թեմայով մարզային քննարկում: Դրա շրջանակներում Թալինի ՇՊԱԸ-ի իրավաբանի կողմից քննարկման են ներկայացվել ընտանիք և երեխա փոխհարաբերություները (գենդերային բռնություն), ընտանեկան վեճերի և բռնությունների պատճառները, դրանց անդրադարձը երեխայի առողջ հոգեբանության ձևավորման վրա, ինչպես նաև հասարակությունը` որպես ընտանիքի աջակից, հիմնախնդիրները: Ներկայացվել է նաև Թալինի հակառուպցիոն ընդունարանը, վերջինիս գործունեությունն ու […]

«Կոռուպցիան և իր դրսևորումները» թեմայով սեմինար-քննարկում Վայոց Ձորի ՇՊԱԸ-ի նխաձեռնությամբ

22.10.2010

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Վայոց Ձորի ՇՊԱԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել սեմինար-քննարկում «Կոռուպցիան և իր դրսևորումները» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին շուրջ 30 աշակերտների և դպորցի ուսուցչական անձնակազմը, որոնք իրենց ակտիվ մասնակցությամբ և նորանոր գաղափարներով բավականին հետաքրքիր և աշխույժ մթնոլորտ ստեղծեցին: Սեմինարի ավարտից հետո ՇՊԱԸ-ի իրավաբանների […]

Արագածոտն մարզի ՇՊԱԿ-ը հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության և կառավարման բաժնի ղեկավար Սթիվեն Բրագերին և արդյունավետ կառավարման փորձագետ և միջազգային դասախոս Ռոբերտ Սմոլիկին

19.10.2010

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Արագածոտն մարզի ՇՊԱԿ-ը հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության և կառավարման բաժնի ղեկավար Սթիվեն Բրագերին և արդյունավետ կառավարման փորձագետ և միջազգային դասախոս Ռոբերտ Սմոլիկին:Հանդիպման սկզբում ՇՊԱԿ-ի ղեկավարը ողջունեց հյուրերին` ներկայացնելով գրասենյակի կառուցվածքը, աշխատակիցներից յուրաքանչյուրի պարտականու-թյունները: Ապա ՇՊԱԿ-ի ղեկավարը պատասխանեց հյուրերի հուզող հարցերին: Հյուրերին մասնավորապես հետաքրքրում էին` ՇՊԱԿ-ի կողմից հատկորոշված բարեփոխումները, դրանց իրականացման […]

Բարեփոխումների վերաբերյալ քննարկում Գեղարքունիքի մարզի ՔԿԱԳ բաժինների ղեկավարների հետ

16.10.2010

Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը ակտիվ գործունեություն է ծավալում բարեփոխումների իրականացման ոլորտում. ՇՊԱԿ-ը հատկորոշում է ընթացակարգային և համակարգային թերություններ և մշակում դրանց բարեփոխման ռազմավարություններ: Հերթական հատկորոշված հիմնախնդիրը վերաբերում է ժառանգության ընդունման ընթացակարգին:Բարեփոխման առանցքային նպատակն է` բարձրացնել քաղաքացիների իրազեկության մակարդակը ժառանգության ընդունման ընթացակարգի և սահմանված ժամկետների վերաբերյալ, ինչը կնվազեցնի հետագա կոռուպցիոն դրսևորումների հնարավորությունը: Հոկտեմբերի 11-ին ՇՊԱԿ-ը հյուրընկալեց ՔԿԱԳ Գավառի, […]

«Ո՛չ կոռուպցիային» թեմայով հանրային իրազեկության միջոցառում` կազմակերպված ՀՀ Արագածոտնի ՇՊԱԿ-ի կողմից

15.10.2010

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Արագածոտնի ՇՊԱԿ-ի նախաձեռնությամբ նույն մարզի Սասունիկ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց «Ո՛չ կոռուպցիային» թեմայով հանրային իրազեկության միջոցառում, որին ներկա էին դպրոցի ուսուցչական անձնակազմը (մոտ 25 հոգի), Արագածոտնի ՇՊԱԿ-ի ղեկավարն ու իրավախորհրդատուն: Միջոցառման սկզբում ՇՊԱԿ-ի ղեկավարը ողջունեց ներկաներին, ապա ներկայացրեց ՇՊԱԿ-ի գործունեությունն ու դերը մարզում, ինչպես նաև ՇՊԱԿ-ի գրանցած հաջողությունները մինչ օրս […]

Արարատի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանում հանրային իրավական իրազեկության ուսուցանողների ուսուցման հերթական դասընթացի մասնակիցներին հանձվեցին հավաստագրեր

16.09.2010

16.09.2010թ.-ին Արարատի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանում կայացավ ՇՊԱԸ-ի կողմից կազմակերպված հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում նաև կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ անցկացրած սեմինարի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:Հավաստագրերի հանձնման արարողությունն անցկացվեց փոքրիկ միջոցառման տեսքով` տեղի ունեցավ զրույց-քննարկում, որից հետո մասնակիցներին հանձնվեցին իրենց անցկացրած սեմինարների հավաստագրերը: Միջոցառմանը ներկա էին սեմինարի բոլոր […]

ՀՀ Արարատի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանի կողմից Արմաշ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվեց հանրային իրազեկության միջոցառում

14.09.2010

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Արարատի մարզի Արմաշ գյուղի միջնակարգ դպրոցում կայացավ հանդիպում Արարատի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանի և դպրոցի մանկավարժների ու ուսման մեջ առաջադեմ աշակերտների հետ: Հանդիպումը նպատակ էր հետապնդում մասնակիցներին իրազեկել ՀՀ տարբեր իրավական ակտերին, կոռուպցիոն հանցագործությունների տեսակներին, ինչպես նաև բացատրել, թե կոռուպցիան ինչպիսի՞ բացասական ազդեցություն կարող է ունենալ հասարակության և, ինչու […]

Գեղարքունիքի ՇՊԱԿ-ի միջոցառումները` ուղղված հանրային կապերին և բարեփոխումներին

13.09.2010

Ազգաբնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը գործուն միջոց է կոռուպցիայի դեմ պայքարի գործում, քանզի այն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը: Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը հետևողական է հանրային իրազեկման հետ կապված միջոցառումների իրականացմանը: Ակտիվ համագործակցելով ԶԼՄ-ների հետ` ՇՊԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են «Քյավառ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող հաղորդումներին, ուղիղ եթերներին, լուսաբանվում է ՇՊԱԿ-ի գործունեությունը, տեղադրվում են հայտարարություններ մարզային հեռուստաընկերություններով: Մարզային թերթում […]

Գործընկերության շրջանակներում կայացավ հանդիպում Կոտայքի ՇՊԱԿ-ի և Հրազդանի հումանիտար համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ

09.09.2010

Սույն թվականի սեպտեմբերի 23-ին Հրազդանի հումանիտար համալսարանի հետ ձևավորված գործընկերության շրջանակներում Կոտայքի մարզի ՇՊԱԿ-ի տնօրենը հանդիպել է կրթօջախի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ: Սա բուհի հետ համաձայնեցված փորձարարական նախագծի իրականացման առաջին գործողությունն էր, որը նպատակ ուներ հարաբերություններ հաստատել կոնկրետ ուսանողական խմբի հետ և ներկայացնել ՇՊԱԿ-ի գործունեությունը ինչպես կոռուպցիայի դեմ պայքարում, այնպես էլ ուսանողական միջոցառումների, […]