ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

Սեմինար նվիրված հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը

31.05.2010

2010 թվականի մայիսի 31-ին ՀՀ Կոտայքի մարզի ՇՊԱԿ-ում տեղի ունեցավ հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինար, որը կազմակերպվել էր հատուկ կարիքներով մարդկանց աջակցության “Ունիսոն” հասարակական կազմակերպության և ՀՀ Կոտայքի մարզի ՇՊԱԿ-ի հետ համատեղ: Համաձայն սահմանված օրակարգի “Ունիսոն” ՀԿ-ը ներկայացրեց իրենց կատարած աշխատանքը մեր երկրում հաշմանդամների հիմնահարցերի լուծման ուղղությամբ, իսկ ՀՀ Կոտայքի մարզի ՇՊԱԿ-ը` հաշմանդամների իրավունքները պաշտպանող […]

Շրջիկ խորհրդատվություն Արարատի ՇՊԱԸ-ի կողմից

27.05.2010

27.05.2010թ. ժամը 11.00-ին Արարատի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանի նախաձենությամբ Սուրենավանի գյուղապետարանում տեղի ունեցավ հանդիպում գյուղապետարանի աշխատակիցների, բնակիչների և Ընդունարանի իրավաբանների միջև: Հանդիպման ժամանակ մասնակիցների կողմից ակտիվ քննարկվեցին բնակիչներին հանդիպած «Կոռուպցիոն բնույթի» երևույթները և փորձեցին առաջ քաշել դրանց դեմ պայքարելու արդյունավետ մեխանիզմներ:Ընդհանուր քննարկումին հետևեց քաղաքացիներին անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվության տրամադրումը, որոնցից մի քանիսին, ելնելով, իրենց գործերի […]

Հակակոռուպցիոն միջոցառումների շարք Հրազդանում

14.05.2010

2010 թվականի մայիսի 14-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարման մարմինների դերը մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի գործում» խորագրով միջոցառումների շարք, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (այսուհետև՝ ՀԵԻԱ) ՀՀ Կոտայքի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի (այսուհետև՝ ՇՊԱԿ) կողմից: Մինչև սեմինարը սկսելը, միջացառման մասնակիցները, հակակոռուպցիոն քայլերթ կազմակերպեցին Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասում: Այնուհետև […]

Հակակոռուպցիոն միջոցառումների շարք Իջևանում

12.05.2010

2010 թվականի մայիսի 12-ին Իջևան քաղաքում տեղի ունեցավ «Հակակոռուպցիոն իրազեկությունը, որպես կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն միջոց» խորագրով միջոցառումների շարք, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (այսուհետև՝ ՀԵԻԱ) ՀՀ Տավուշի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի (այսուհետև՝ ՇՊԱԿ) կողմից: Միջոցառումները սկսվեցին «Հակակոռուպցիոն իրազեկությունը, որպես կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն միջոց» խորագրով սեմինարով, որին մասնակցեցին ՀՀ Տավուշի մարզի պետական և […]

Փոխըմբռնման հուշագրերի հանձնման պաշտոնական արարողությունը Աշտարակի, Ապարանի քաղաքապետարանի, Թալինի քաղաքապետարանի և ՀԵԻԱ-ի միջև.

27.04.2010

2010 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Արագածոտնի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում (ՇՊԱԿ) տեղի ունեցավ Աշտարակի, Ապարանի, Թալինի քաղաքապետարանների և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի միջև մարտ ամսին ստորագրված փոխըմբռնման հուշագրերի հանձնման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ջոն Սեոնգը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության խորհրդատու Մարկ Լևինսոնը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ապարանի քաղաքապետ […]

Փոխըմբռնման հուշագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և ՀԵԻԱ-ի միջև

27.04.2010

2010 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Արագածոտնի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում (ՇՊԱԿ) տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ջոն Սեոնգը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության խորհրդատու Մարկ Լևինսոնը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ԱՄՆ ՄԶԳ […]

ՀԵԻԱ-ի նախագահը հանդիպեց Շիրակի ՇՊԱԿ-ի ղեկավար, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

22.04.2010

2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակի իրավաբանների ուղեկցությամբ, այցելեց Ժուռնալիստների ՙԱսպարեզ՚ ակումբի կողմից շահագործվող ՀՀ Շիրակի ՇՊԱԿ եւ հանդիպում ունեցավ Շիրակի ՇՊԱԿ-ի ղեկավար, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ: Հանդիպման սկզբում Լևոն Բարսեղյանը ՀԵԻԱ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Շիրակի ՇՊԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին: Հանդիպման ընթացում […]

Կայացավ դատական նիստն ըստ հայցի Արարատի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի ընդդեմ` Արարատ քաղաքի բնակիչներ Վանիկ Թուսունյանի և Գառնիկ Կարապետյանի

20.04.2010

Ապրիլի 20-ին, ժամը 14.30-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը ք. Արտաշատ) կայացել է դատական նիստն ըստ հայցի Արարատի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի ընդդեմ` Արարատ քաղաքի բնակիչ` Վանիկ Թուսունյանի` գումարի բռնագանձման պահաջի մասին: Դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Լ. Գրիգորյանի կողմից ներկայացվեց առարկություն` ուղղված հայցապահանջներն անհիմն լինելու մասին:Նույն օրը, ժամը […]

Նկարահանվել է Արարատի ՇՊԱԸ-ի գոծունեությանը նվիրված հեռուստահաղորդում

20.04.2010

2010թ. ապրիլի 20-ին Արտաշատի «Արտաշատ» հեռուստաընկերությունում նկարահանվել է հաղորդում, որը նվիրված է Արարատի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանի գործունեության լուսաբանմանը: Հեռուստահաղոդմանը մասնակցում էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և ծրագրի փաստաբան Լիզա Գրիգորյանը: Հաղորդման ընթացքում հյուրերը ներկայացրեցին Արարատի ՇՊԱԸ-ի գործունեության հիմնական ուղղությունները, այդ ուղղությամբ իրականացրած միջոցառումները: Հաղորդման ընթացքում փաստաբան Լ. Գրիգորյանը […]

Հանդիպում Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցում

17.04.2010

2010թ. ապրիլի 17-ին Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ «Էկոլոգիան եւ մենք» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին թվով մոտ 60 ուսուցիչներ, աշակերտներ և ուսանողներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերություններում հմտությունների զարգացում» ծրագրի Հայաստանի շրջանավարտների խորհրդի կողմից: Միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Կոտայքի ՇՊԱԿ-ի տնօրեն Մարատ Ատովմյանը: Հանդիպման ընթացքում վերջինիս ևս հանդես եկավ ողջույնի […]