ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Քերըն Հիլիարդը մասնակցեց Գեղանուշ համայնքում կայացած համայնքային հանդիպմանը
12.06.2013

2013 թվականի հունիսի 11-ին Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ անց է կացվել համայնքային հանդիպում Գեղանուշ գյուղական համայնքում` կապված համայնքի բնապահպանական խնդիրների և դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի հետ: