ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

ԶԼՄ-ները մեր մասին

ԱՄԻ «Նովոստի Արմենիա»/ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընդունել է իր հայրենիքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների առկայությունը

02.02.2009

Մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան նաև ԱՄՆ-ում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման (ՀԳՄԾ) ծրագրի կողմից ֆինանսավորված Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի (ՇՊԱԿ) բացման արարողության ժամանակ Յովանովիչն ասաց, որ ԱՄՆ-ում այս ոլորտում որոշակի խնդիրների առկայությունն ընդունում է նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։«Կատարյալ պետություններ չկան։ Կարևորն […]

ԱՄԻ «Նովոստի Արմենիա»/Վանաձորում բացվել է Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն, ուր քաղաքացիները թեժ գծի միջոցով կարող են անանուն բողոքներ ներկայացնել իրենց իրավունքները խախտած պաշտոնյաների հասցեին:

16.01.2009

(0 8000 1112) սկսել է գործել անցյալ ամսից: Այն բացվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքներում» ծրագրի շրջանակներում:Լոռու մարզի բնակիչներին կաջակցեն Վանաձորում` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, Շիրակի մարզի կոռուպցիայից տուժածներին` Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբում, իսկ երևանցիներին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ում: Այս երեք կազմակերպությունները […]