ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Երեխայի հետ մնալու ծնողների իրավունքը վերականգնեցին

28.03.2012

Երբ ծնողները Երևան բերեցին իրենց նորածին երեխային բուժելու, նրանք պատկերացում չուներին, որ իրենց չեն թողնի մնալ հիվանդանոցի համապատասխան մասնաշենքում իրենց հիվանդ երեխայի հետ: Ընտանիքը Գեղարքունիքի մարզից Երևան էր եկել, որպեսզի իր մեկ ամսական աղջիկը կարողանա ստանալ անհրաժեշտ բժշկական օգնությունը: Ի զարմանս իրենց` հիվանդանոցի աշխատակիցները կաշառք պահանջեցին` թույլատրելու համար մորը մնալ երեխայի հետ հիվանդանոցում և սպառնացին հիվանդանոցի տարածքից նրան դուրս հանել, եթե չտան կաշառքը:

Տարակուսանքով լի հայրը դիմեց Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն (ՇՊԱԿ) օգնություն ստանալու համար: Երևանի ՇՊԱԿ-ը երկրով մեկ տեղակայված, հասարակական կազմակերպությունների կողմից կործարկվող կենտրոններից մեկն է, որտեղ կոռուպցիայի զոհերը անվճար իրավաբանական խորհրդատվություն են ստանում` զանգահարելով կամ անձամբ այցելելով: Տեղեկանալով իրավիճակի անհապաղ լինելու մասին` ՇՊԱԿ-ն իսկույն կապվեց Առողջապահության նախարարության հետ, ինչպես նաև հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ, ինչի շնորհիվ բժիշկն աշխատակազմին կարգադրեց, ըստ օրենքի, երեխայի ծնողներին անհապաղ կերպով ապահովել սենյակով հիվանդանոցի մեջ:

ՇՊԱԿ-ը մնաց կապի մեջ երեխայի ծնողների հետ` հավաստիանալու, որ բժշկի կարգադրությունը կատարվում է: «Ես չեմ կարող ամբողջ երախտապարտությունս արտահայտել ՇՊԱԿ-ին` ընտանիքիս արագ աջակցություն ցուցաբերելու համար», ասում էր թեթևացած մայրը, «իրականում, կարծում եմ, որ դուք փրկել եք աղջկաս կյանքը, քանի որ նա, մեկ ամսեկան լինելով, զգում է իր ծնողների մշտական ներկայության կարիքը»: Նշելով, թե ինչքան ազգեցիկ էր ՇՊԱԿ-ի օգնությունը` մայրն եզրակացրեց, «Ես կոչում եմ ուրիշներին էլ  դիմել ՇՊԱԿ նմանատիպ խնդիրների դեպքում»: Նմանատիպ դեպքերը, երբ ոչ պաշտոնական վճարումներ են պահանջում քաղաքացիներից, կրկնվող բնույթ են կրում Հայաստանի առողջապահական համակարգում: ՇՊԱԿ-ները պատրաստ են օգնել առողջապահական ոլորտի կոռուպցիայի զոհերին և արդեն ունեն համակարգային փոփոխությունների և այլ նախաձեռնությունների նախագիծ` վերջինս կանխելու համար: