ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Հաջողված պատմություն

09.08.2013

Success story 1Արմավիրի հակակոռուպցիոն կենտորն է դիմել Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ Ա. Սմբատյանը և պատմել, որ ինքը 2007թ. կազմակերպված աճուրդ վաճառքի արդյունքում գնել է նույն համանքում գտնվող արտադրական նշանակության հողատարածք:

2009թ. հայտնվել են իշխանության հովանու տակ գործող խոշոր գործարարներ, որոնք ցանկացել են գործունեություն ծավալելու նպատակով խլել շահառուի հողամասը: Արմավիրի մարզպետարանը դիմել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան հողամասի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա իրականացված իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով: Արմավիրի դատարանը հայցը մերժել է: Վճիռը բողոքարկվել է մարզպետարանի և գյուղապետարանի կողմից վերաքննիչ դատարան:

ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը և, բեկանելով վճիռը, գործն ուղարկել Է Արմավիրի դատարան` նորից քննելու համար: Արմավիրի դատարանը կրկնակի քննության արդյունքում հայցը բավարարել է ի օգուտ հակկընդեմ հայցի:

Այնուհետև Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպել է վճռի բողոքարկումը, որի հիման վրա վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է վճիռը և որոշում է կայացրել հողակտորը շահառուի սեփականությանը թողնելու վերաբերյալ: