ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Հաջողված պատմություն

09.08.2013

Success story-2Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոն է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Գևորգյանը և հայտնել, որ ինքը դիմել է Արմավիրի ՔԿԱԳ մարմնին ամուսնության վկայականի կրկնօրինակը ստանալու խնդրանքով, սակայն հրաժարվել են իրենից դիմում ընդունել և հայտնել են, որ պարտադիր պետք է ներկայացնի նաև ամուսնու անձնագրի լուսապատճեն, մինչդեռ նրա ամուսինը շուրջ 10 տարի է անհայտ բացակայում է: Ըստ շահառուի իրենից որոշակի վերաբերմունք են ակնկալել:
Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոնը բացատրել է, որ օրենքով այդպիսի պարտադիր պայման չկա ամուսնության վկայականի կրկնօրինակը տալու համար: Շահառուի անունից Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոնում կազմակերպվել է դիմում ուղղված ՔԿԱԳ մարմնին` ամուսնության վկայականի կրկնօրնակը տալու խնդրանքով, որին կցվել է պետ.տուրքի վճարման անդորրագիրը և շահառուի անձնագրի պատճեն:
ՔԿԱԳ մարմնում հասկանալով, որ շահառուն դիմել է Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոնին և բավականին իրազեկված է, այլևս արհեստականորեն չեն խոչընդոտել և տվել են ամուսնության վկայականի կրկնօրինակը: