ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Շուրջ երկու տարի տևած կատարողական վարույթը ավարտվեց

23.09.2013

nkar 4Քաղաքացի Ռաֆիկ Գրիգորյանը հանդիսանում էր Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայիննների փողոցի բնակելի տան և տնամերձ հողամասի սեփականատերը: Հարևան Հովհաննես Ավագյանը պատճառաբանելով, որ այդ տարածքի մի մասը պատկանում է նաև իրեն, քանդել էր քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող վերը նշված տան որոշակի հատվածը: Հարցի լուծման կապակցությամբ Ռաֆիկ Գրիգորյանը դիմել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի բնակելի տան քանդված հատվածը վերականգնելու պահանջների մասին:

Քաղաքացու հայցը բավարարվել էր դատարանի 2010 թվականի հունիսի 5-ին կայացված վճռով: Հովհաննես Ավագյանը դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ էր բերել, սակայն հաջողության չէր հասել: Վճռի օրինական ուժ ստանալուց հետո, Ռաֆիկ Գրիգորյանը դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունք: Հարուցվել էր կատարողական վարույթ, որի ընթացքը ձգձգվում էր:

Կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից ցուցաբերվում էր անգործություն, չէր ձեռնարկվել օրենքով սահմանված միջոցառումները՝ դատական ակտով վճռած պարտատիրոջ իրավունքների վերականգնման ուղղությամբ: Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 2012 թվականի նոյեմբերի 8-ին հարկադիր կատարողի անգործության և նրա կողմից կոռուպցիոն վարքագիծ դրսևորելու մասին հաղորդում էր ներկայացվել Սյունիքի մարզի դատախազություն: Արդյունքում ԴԱՀԿ ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքի հարկադիր կատարողների հսկողության ներքո վերջապես Ռ. Գրիգորյանը սկսել էր իր տարածքում շինարարություն իրականացնել, այսինքն` վերականգվել էր Կապան քաղաքի Երկաթուղայինների բնակելի տան քանդված հատվածը:

2012 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ստացվել էր նաև ավագ հարկադիր կատարողի 2012 թվականի նոյեմբերի 14-ի գրությունը՝ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին որոշումը:

Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատանքների շնորհիվ շուրջ երկու տարի տևած կատարողական վարույթը ավարտվեց և կոռուպցիոն ռիսկերը կանխվեցին, իսկ քաղաքացու իրավունքը՝ վերականգնվեց:

Աղբյուրը՝ aac.am