ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

Իրազեկված քաղաքացի․ Պաշտպանված իրավունքներ

04.04.2012

ՀՀ Սահմանադրության 2-րդ գլուխը սահմանում է քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Սակայն սահմանադրությամբ քաղաքացուն իրավունքներով օժտելը բավարար չէ գործնականում այդ իրավունքներից արդյունավետորեն օգտվելու համար: Ցավոք մեծ չէ այն  քաղաքացիների թիվը, որոնք գեթ մեկ անգամ կարդացել են Սահմանդրությունը: Իրավապաշտպան գործունեության իմ տասնամյա փորձը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների խախտման դեպքերի զգալի մասը պայմանավորված են քաղաքացիների ցածր իրավագիտակցությամբ, սեփական իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին տարրական գիտելիքների իսպառ բացակայությամբ: Այս հանգամանքը ոչ միայն  վտանգում է քաղաքացիների օրինական շահերը, այլև պարարտ հող է  կոռուպցիայի ծաղկման համար: Ցավալիորեն պետք է փաստեմ, որ շատ քաղաքացիներ հայտնվել են փողոցում, կորցնելով իրենց բնակարանները, կամ կրել են զգալի ֆինանսական կորուստներ հենց միայն այն պատճառով, որ կնքել են գործարքներ` չգիտակցելով այդ գործարքների իրավական հետևանքները: Կաշառքի միջոցով ցանկալի արդյունքի հասնելու բազում դեպքեր նույնպես պայմանավորված են սեփական իրավունքները չիմանալու տխուր փաստով: Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնները(ՇՊԱԿ) իրականացնում են հանրային իրազեկման միջոցով քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու շարունակական գործընթաց: Համայնքներում բնակիչների հետ պարբերաբար հանդիպումները, իրավունքի տարբեր ոլորտներին առնչվող թեմաներով դասընթացները, հանրային իրազեկմանն ուղղված բազմաբնույթ ակցիաները նպատակ ունեն հնարավորինս մեծ թվով քաղաքացիների հասցնել այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք կօգնեն նրանց առօրյա կյանքում ձևավորվող իրավահարաբերություններում խուսափել իրավական անբարենպաստ հետևանքներից: Ձևավորելով սեփական իրավունքների արժեքը գիտակցող, այդ իրավունքների անգամ աննշան խախտումը չհանդուրժող և սեփական իրավունքների պաշպանության համար պայքարի պատրաստ հասարակություն, կունենանք կայացած իրավական պետությունը:

Վահագն Թամրազյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *