ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Մամլո հաղորդագրություններ

«Ռեվիզոր»-ը հակակոռուպցիոն մրցանակակիր

09.12.2014

vijzZdLZubz8DFhDq2ecUk1bh9

Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է մրցանակներից: Հակակոռուպցիոն պայքար սկսած ու հաջողության հասած քաղաքացին, կազմակերպոթյունը եւ հեռուստատեսային նախագիծը մրցանակակիր են` մրցանակն այդպես էլ կոչվում է հակակոռուպցիոն: Արմնյուզի Արմքոմդեի հաղորդման Ռեվիզոր նախագիծը ոչ միայն գտնում է կոռուպցիոն դեպքեր, այլ գնում դրանց հետքերով: Հուզված, մրցանակակիր ու կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելու հաստատ որոշմամբ` Արմքոմեդիի տղաները կոռուպցիոն շղթան կոտրող ամենահումորային նախագիծն են:

Մրցանակաբաշխությունն ու Կոռուպցիայի դեմ պայքարի օրը տոնական դարձնելը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գաղափարն է: Իրավաբաններն արդեն գտել են այն հիմնական ուղղությունները, որոնցով պայքարում են կոռուպցիայի դեմ: Կոռուպցիայի դեմ պաքարն այս տարի նոր ուղղություն ու նոր թափ կստանա` Արդարադատության նախարարն է խոստանում: Կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում դրամաշնորհներով կշարունակի օգնել նաեւ Եվրոպական միությունը: