ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

ԶԼՄ-ները մեր մասին

Երեւանում կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մրցանակաբաշխություն

10.12.2014

logo AYLAԿոտրիր կոռուպցիայի շղթան: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հակակոռուպցիոն արշավի կարգախոսով Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը կայացել են մի շարք հակակոռուպցիոն միջոցառումներ: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ողջույնի խոսքում նշեց, որ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոռուպցիայի կոալիցիան և հակակոռուպցիոն ցանցը, որը բաղկացած է շուրջ 350 հանրային խմբերից` աշխարհի տարբեր երկրների կառավարություններին կոչ է անում լուրջ վերաբերել կոռուպցիայի դեմ պայքարին:
«2014 թվականը կոռուպցիայի դեմ պայքարում շատ կարևոր տարի էր, մենք նոր փուլ ենք անցնում, մշակում ենք նոր ռազմավարություն, մշակում ենք նոր հակակոռուպցիոն մարմնի հայեցակարգ և հաստատելու ենք այդ մարմնի ստեղծման մասին որոշումն այս տարի»,- նշեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն ընդգծեց ԵՄ պատրաստակամությունը ներդրում ունենալու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
Ողջույնի խոսքերին հաջորդեց ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը:
Հակակոռուպցիոն մրցանակները սահմանված էին 3 անվանակարգերում` տարվա քաղաքացի, լրագրող և քաղաքացիական հասարակության կազմակերպություն:
Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակին արժանացավ Հրաչյա Ավետիսյանը: Կոռուպցիոն երևույթներ պարունակող խնդիրների մասին բարձրաձայնելու համար «Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին արժանացան «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» նախագծի «Ռևիզոր» էջի լրագրողներ Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը, Մհեր Խաչատրյանը: Փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը հանձնվեց ՀՀ Փաստաբանների պալատին:

http://times.am/?p=103344&l=am/ere%D6%82anum+kayacel+e+korupciayi+dem+payqari+mijazgayin+orvan+nvirvac+mrcanakabashxutyun