ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Մամլո հաղորդագրություններ

ՀՀ Լոռու մարզպետարանի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի միջև Համագործակցության Համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողություն

15.03.2012

ք. Երևան

Սույն թվականի մարտի 14-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ Լոռու մարզպետարանի միջև Համագործակցության Համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը: Կարևորելով տարածքային կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կառավարման արդյունավետության բարձրացման մեթոդական ու մեթոդաբանական օժանդակության հրատապությունը, անհրաժեշտ համարելով պետական կառավարման (այդ թվում՝ տարածքային կառավարման) մարմինների կողմից պետության անունից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, ձգտելով հնարավորին չափ նպաստել քաղաքացիների շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ու որոշումների կայացմանը նրանց անմիջական մասնակցության ապահովմանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և ՀՀ Լոռու մարզպետարանը կնքեցին Համագործակցության Համաձայնագիր:

 

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման բաժնի տնօրեն Սթիվեն Բրագերը:

 

Համագործակցության Համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությանը հաջորդեց ,Ո’չ Կոռուպցիայինե թեմայով սեմինար-քննարկումը` ՀՀ Լոռու մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում, որին ներկա գտնվեցին և առանձին զեկուցումներով հանդես եկան ՀԵԻԱ նախագահ, ,ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացումե ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը և ՀՀ Լոռու մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Ասատրյանը, ով ներկայացրեց կոռուպցիոն ռիսկերի բնույթը ՀՀ Լոռու մարզում: ՀԵԻԱ նախագահ Կ. Զադոյանը հակիրճ ներկայացնելով «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ անմիջական ֆինանսավորմամբ գործող ՇՊԱԿ-ների գործունեությունը` հատկապես կարևորեց այն փաստը, որ ծրագրի մեկնարկից սկսած մինչ օրս, նկատվում է զգալի առաջընթաց ՇՊԱԿ-ների կողմից ձեռք բերված հաջողությունների, մի շարք պետական և տեղական, իրավապահ մարմինների հետ համգործակցություն հաստատելու, և որն ամենակարևորն է հասարակության շրջանում ձևավորված վստահության բարձր աստիճանի տեսանկյունից: Առանձին զեկուցումներով հանդես եկավ նաև ներկայացուցիչներ ՀՀ Լոռու մարզպետարանից և Լոռու ՇՊԱԿ-ից:

 

Սեմինար-քննարկմանը իրենց մասնակցությունն ունենցան նաև ներկայացուցիչներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային և հասարակական կազմակերպություններից:

 

Միջոցառումները տեղի ունեցան ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում:

 

Տեղեկանք. Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995թ.-ին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 540199; ֆաքս 580299; URL http://www.ayla.am:

 

Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199; Էլ.փոստ` [email protected]: