ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Մամլո հաղորդագրություններ

«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում»

06.12.2011

ք. Երևան

Յոթ տարի անընդմեջ շարունակելով նպաստել փաստաբանության ոլորտում իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը և ինքնուրյուն հետազոտություններ կատարելուն, այս տարի ևս ՀԵԻԱ-ն կազմակերպել է ավանդույթ դարձած «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ութերորդ գիտաժողովը, որի եզրափակիչ` բանավոր փուլը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում (ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2):

 

 Գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, □ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում□ ծրագրի շրջանակներում:

 

Կարևորելով իրավաբան ուսանողների մասնակցության ապահովումը փաստաբանական ինստիտուտի կայացման գործընթացում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում, ինչպես նաև արդարադատության ոլորտում կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, ծրագրի իրականացման ընթացքում մեծ տեղ է հատկացվում հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:

 

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 38 իրավաբան ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 24 իրավաբան ուսանողներ: Ներկայացված վեց լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք են ստացել մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով:

 

Տեղեկանք. Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել գիտաժողովի կազմակերպիչներին՝ աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 580299; ֆաքս 540199; URL http://www.ayla.am:

 

Կատարող՝Նարինե Կարապետյան, հեռ. 540199; Էլ.փոստ` [email protected]: