ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Մամլո հաղորդագրություններ

Համագործակցության համաձայնագրի կնքում Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության և Հայաստանում գործող ՇՊԱԿ-ների ցանցի միջև

20.07.2011

ք. Երևան

Սույն թվականի հուլիսի 20-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ ՀՀ Գլխավոր դատախազության և Հայաստանում գործող ՇՊԱԿ-ների ցանցի միջև համագործակցության համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը: Գնահատելով իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մասնավորապես` Հայաստանում գործարկվող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (այսուհետ` ՇՊԱԿ) ցանցի կողմից համատեղ գործունեությունը ՀՀ-ում կոռուպցիայի հաղթահարման գործում, ինչպես նաև ձգտելով հնարավորին չափ նպաստել քաղաքացիների շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ու որոշումների կայացմանը նրանց անմիջական մասնակցության ապահովմանը, սույն թվականի հուլիսի 20-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ ՇՊԱԿ-ների ցանցի և ՀՀ Գլխավոր դատախազության միջև կնքվող համագործակցության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: ՀՀ Գլխավոր դատախազության կողմից հանդես էր գալիս ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, իսկ Հայաստանում գործող ՇՊԱԿ-ների ցանցի անունից` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նախքան հուշագրի ստորագրումը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ով իր խոսքում առանձնահատուկ շեշտադրեց Դատախազության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին տրվող կարևորությունն ու նշանակությունը, որտեղ իրենց ակտիվ դերակատարումն ունեն նաև ՇՊԱԿ-ները: Վերջիններս հանդիսանում են կամրջող օղակ իրավապահ մարմինների և հասարակության միջև, որի շնորհիվ հասարակության կողմից զգացվում է ակտիվություն իրենց սեփական իրավունքների պաշտպանության գործում: ՀԵԻԱ նախագահ Կ. Զադոյանը իր ելույթում անդրադարձավ այն կարևոր հանգամանքին, որ ՀՀ Գլխավոր Դատախազության և ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների միջև ՇՊԱԿ-ների համագործակցությունն ունի արդեն շուրջ 2 տարվա պատմություն, իսկ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո գործնական կապերն առավել կսերտանան: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Աշրաֆյանը, Արմավիրի ՇՊԱԿ-ի համակարգող Նաիրա Առաքելյանը և Գեղարքունիքի ՇՊԱԿ-ի համակարգող Արփինե Բաղդոյանը:

Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում Հայաստանում գործում են 11 ՇՊԱԿ-ներ, որոնցից 9-ը (Երևանի, Վանաձորի, Կապանի, Հրազդանի և Աշտարակի ՇՊԱԿ-ներ (Արագածոտնի մարզի հենակետային ընդունարաններ` Ապարան և Թալին քաղաքներում), Արարատի, Գյումրու, Իջևանի, Եղեգնաձորի ՇՊԱԸ-ներ)` գործարկվում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից, իսկ 1-ական ՇՊԱԿ-ներ` Արմավիրի Զարգացման Կենտրոնի (Արմավիրի ՇՊԱԿ) և Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի (Գեղարքունիքի ՇՊԱԿ) կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00;

հեռ. 540199;

ֆաքս 580299;

URL http://www.ayla.am:

Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199; Էլ.փոստ` [email protected]:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ

ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ