ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

Հաջողության պատմություն. դատարանը բավարարել է «Նաիրիտ»-ի աշխատակցի հայցը՝ 1.5 մլն դրամի չափով

25.08.2015

IMG_0088 copy«Նաիրիտ» գործարանի  աշխատակիցներից Հայկանուշ Թութունջյանը այս տարվա ապրիլին դիմել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա՝ ցանկություն հայտնելով «Նաիրիտ» դեմ դատական հայց ներկայացնելու, քանի որ, ինչպես հայտնի է, գործարանը մեկ տարուց ավելի աշխատոնղներին չի վճարել աշխատավարձը, որի ընթացքում գոյացել են նաև տոկոսներ:

«Քաղաքացին դիմեց մեզ և ասաց, որ ցանակնում է վերականգնել իր խախտված իրավունքները, որպեսզի գործարանը վճարի իր աշխատավարձը և օրենքով սահմանված աշխատավարձի ժամանակին չվճարելու համար հասանելիք  տոկոսները»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի իրավախորհրդատուն քաղաքացու անունից ապրիլին հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով գործատուին պարտավորեցնել վճարել աշխատավարձն ու ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տոկոսներ: իսկ դատական նիստը նշանակվել է հուլիսին. «Նիստից առաջ այն փուլն էր սկսվել, որ գործարանի բոլոր աշխատողներին հարկադրում էին պայմանագիր կնքել, որ հրաժարվում են տոկոսներից: Դատական նիստի օրը համընկել էր այդ փաստաթուղթը ստորագրելու վերջին օրվա հետ: Ես նրան առաջարկեցի, չստորագրել և սպասել դատարանի վճիռին»,- ասաց խորհրդատուն:

Քաղաքացին չի ստորագրել պայմանագիրը և շարունակել է դատական կարգով պահանջել թե՛ աշխատավարձը, թե՛ իրեն հասանելիք տոկոսները: Արդյունքում դատարանը կայացրեց դատական ակտ, որով բավարարվեց ինչպես հիմնական աշխատավարձի  գումարի բռնագանձման պահանջը, այնպես էլ տոկոսների բռնագանձման պահանջը: Գումարը կազմում է  1մլն աշխատավարձ, 560 հազար տոկոս: