ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

ԶԼՄ-ները մեր մասին

Մրցանակներ՝ կոռուպցիայի դեմ պայքարողներին

10.12.2015

IMG_002165-472x265«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն:

«Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Հայկանուշ Թութունջյանին: «Տարվա լրագրող» ճանաչվեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը՝ բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ «Տարվա ԶԼՄ»-ն «Սիվիլնեթ»-ն է՝ «Քո գրպանից» հաղորդաշարի շրջանակներում պետական գնումների ոլորտում կոռուպցիոն խնդիրները վեր հանելու համար: «Տարվա բիզնես կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց «Դը Գրին Բին» սրճարանների ցանցին՝  բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ «Տարվա երիտասարդ» մրցանակը տվեց Արդարադատության նախարարությունը՝ հակակոռուպցիոն տեսահոլովակի լավագույն սցենար մշակելու համար, մրցանակակիրը Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Անի Սամսոնյանն էր: «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը՝ մայրական իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար:

http://www.a1plus.am/1423759.html