ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

ԶԼՄ-ները մեր մասին

Հանձնվել են մրցանակներ կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերած կամքի համար

10.12.2015

829046ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց անվանակարգ կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերած հաստատակամության եւ անկոտրում կամքի համար: Անվանակարգերը որոշել են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» եւ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալցիան: Նպատակն է`միջազգային հակակոռուպցիոն օրվան ընդառաջ խոսել ոչ թե կոռուպցիայի վտանգների մասին, այլ օրինակներով ապացուցել, որ կոռուպցիային կարելի է հաղթել միայն պայքարով ու կամքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, անվանակարգերը հետեւյալն են` «Տարվա երիտասարդ», «Տարվա քաղաքացի», «Տարվա ԶԼՄ» , «Տարվա բիզնես կազմակերպություն», ,Տարվա լրագրող» եւ «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն»:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի փոխանցմամբ, նմանատիպ միջոցառումների նպատակն է կոտրել կոռուպցիոն շղթան: Իսկ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է լինել միասնական եւ մասնակցային գործունեություն ունենալ: Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն էլ ասաց, որ կազմակերպությունը կարեւորում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ու այդ կապակցությամբ համագործակցում թե կառավարության, եւ թե քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել ՔՀԿ-ների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման եւ իրականացման գործում:

http://armenpress.am/arm/news/829046/handznvel-en-mrcanakner-korupciayi-dem-payqarum-cucaberats.html