ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ձևավորեց կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը»

26.06.2017

Այս և նախորդ տարվա ընթացում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան լուրջ դերակատարություն է ունեցել հասարակական-քաղաքական կյանքում։ Այսօր կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին հայտարարարեց Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

«Ամենակարևորը՝ կոալիցիան ձևավորեց կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը Հայաստանում։ Մեր առաջարկած օրակարգով էլ շարժվեց Կառավարությունը ու առաջարկված հակակոռուպցիոն բարեփոխումներն իրականացվեցին»,- շեշտեց պարոն Զադոյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կառավարությանը ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ կազմված վեց կետերից, արդեն իսկ ընդունվել են ապօրինի հարստացման, Ազդարարաների պաշտպանության, ինչպես նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման վերաբերյալ նախագծերը։

Դեռ անելիքներ կան ազատ տնտեսկան մրցակցության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաև հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկման և կոռուպցիայի դեմ պայքարի մեկ միասնական քննչական մարմին ստեղծելու ուղղությամբ․ «Հասունացել է պահը, որ այդ հակակոռուպցիոն բարեփոխումները աշխատեն, բացի այդ մենք Կոալիցիայի առաջիկա համաժողովում պետք է ձևավորենք հակակառուպցիոն նոր օրակարգը»,- հայտնեց Կոալիցիայի քարտուղարության համակարգողը։

Այսօրվա նիստի օրակարգում առկա էին 3 հարցեր, դրանցից մեկով որոշվեց կոալիցիային անդամագրվելու հայտ ներկայացված 5 ՀԿ-ների ընտրության հարցը, որը ներկայացրեց Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Սաթիկ Բադեյանը: Այդ կազմակերպություններն են՝ Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիան, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան, Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ-ն, Սպիտակի հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ-ն և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։

Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ամփոփեց Կոալիցիայի 1-ին կազմի գործունեությունը, իսկ վերջում խորհրդի անդամները քննարկեցին կոալիցիայի 3-րդ համաժողովի կազմակերպչական հարցերը։

Խորհուրդը որոշեց, որ Կոալիցիայի 2-րդ համաժողովը տեղի կունենա հուլիսի 21-ին։