ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

ԻՀԱ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը մասնակցել է ՀՀ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին

05.12.2017

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը մասնակցել է ՀՀ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին, որտեղ ներկայացվել է «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ» կայքը, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը և այլ օրակարգային հարցեր:

Նիստի ընթացքում Կարեն Զադոյանը մեծապես կարևորեց ազդարարման համակարգի կիրարկմանն ուղղված լրացուցիչ երաշխիքների ստեղծումը և դրանց ուղղված ենթաօրենսդրական ակտերի կարևորությունը, միաժամանակ նշելով, որ հակերային հարձակումներից և ազդարարների անվտանգության ապահովման ուանանունության պահպանման նկատառումներից ելնելով հարկավոր է ազդարարման էլեկտրոնային հարթակը մշակել այնպես, որ երկու ամիս անց ավտոմատ եղանակով ազդարարի մասին առկա տեղեկությունները ջնջվեն համակարգից:

Կարեն Զադոյանի կողմից հարց բարձրացվեց նաև ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հաջորդ նիստի շրջանակներում որպես օրակարգային հարց քննարկելԽորհրդի նախորդ նիստերի ընթացքում ՀՀ վարչապետ, Խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: