ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

Հայտարարություն

02.06.2018

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհրդի ձևավորման վերաբերյալ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ Հակակոռուպցիոն Կոալիցիա), որը հանդիսացել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունման ջատագովներից և համահեղինակներից, կարևորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհուրդ կազմավորող սուբյեկտների՝ Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մրցութային խորհրդում թեկնածուների ընտրությունը բացառապես մրցութային կարգով անցկացնելը, մշտապես առաջ է տարել այդ թեզը, բարձրաձայնել այն մասին, որ թեկնածուների ընտրությունը մրցութային կարգով անցկացնելու դեպքում ավելի կբարձրաձնի թեկնածուների նկատմամբ վստահությունը: Այդ մասին բարձրաձայնվել է նաև Հակակոռուպցիոն Կոալիցիայի կողմից հիմնադրած Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների կողմից։ Մասնավորապես, վերջիններս դիմել էին վերը նշված հինգ սուբյեկտներին և կոչ արել մրցութային խորհրդի իրենց ներկայացուցչի ընտրությունը իրականացնել մրցութային հիմունքներով` բաց և հրապարակային ընթացակարգի հիման վրա, ինչպես նաև հանդիպել Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ՝ վերը նշված հանձնառությունները քննարկելու և իրականացնելու նպատակով:

Հակակոռուպցիոն կոալիցիան ողջունում է ՀՀ փաստաբանների պալատի կողմից սույն թվականի մայիսի 29-ին կազմակերպած բաց մրցույթը՝ թեկնածու ընտրելու նպատակով, չնայած այն հանգամանքին, որ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքը մրցույթի անցկացման պարտադիր պայման չի նախատեսում։ Ավելին,  ողջունելի  է այն հանգամանքը, որ ՀՀ Փաստաբանների պալատը, որպես մրցութային չափանիշ դիտարկել է նաև թեկնածուի հակակոռուպցիոն ոլորտում ունեցած փորձառության առկայությունը, բացի մասնագիտական ցենզից՝ որն էլ և հանդիսացել է միակ  նվազագույն չափանիշը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների դեպքում: Հարկ է նշել, որ նման չափանիշ սահմանելը մշտապես եղել է Հակակոռուպցիոն կոալիցիայի անկյունաքարային առաջարկներից մեկը, քանի որ հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի համար կարևոր է ոչ միայն մասնագիտական, այլ նաև հակակոռուպցիոն փորձառության առկայությունը։ 

Հակակոռուպցիոն կոալիցիան, հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին և սկզբունքներին, շարունակելու է ջանքեր գործադրել, հակակոռուպցիոն ոլորտում գործող բոլոր անկողմնակալ և պրոֆեսիոնալ կառույցների հետ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման օրինականությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով:

Ավելին, Հակակոռուպցիոն Կոալիցիան կոչ է անում Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին և Հանրային խորհրդին՝ մրցութային խորհրդի իրենց թեկնածուներին ընտրել բաց և թափանցիկ ընթացակարգով՝ նկատի ունենալով հակակոռուպցիոն ոլորտում վերջիններիս ներգրավվածությունը և փորձառությունը։

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

02.06.2018

 

Ստորև` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ կազմակերպությունների ցանկը.

# Կազմակերպություն Ներկայացուցիչ Մարզ/քաղաք
1.        «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Կոալիցիայի քարտուղարություն Կարեն Զադոյան Երևան
2.        «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ Հակոբ Ավագյան Երևան
3.        «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միություն Սեդրակ Վարդանյան Երևան
4.        «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ Արտակ Կիրակոսյան Երևան
5.        «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ Արմինե Պոդոսյան Երևան
6.        «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ Գևորգ Գրիգորյան Երևան
7.        «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ Ժաննա Ալեքսանյան Երևան
8.        Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ Գագիկ Պողոսյան Երևան
9.        «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ Խաչիկ Գևորգյան Երևան
10.     «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միություն Էմին Երիցյան  Երևան
11.     «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ Սաթիկ Բադեյան Գեղարքունիք, Սևան
12.     «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ Վահագն Համբարձումյան

 

Երևան
13.     «Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանց» իրավաբանական անձանց ոչ ֆորմալ միություն, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ Գևորգ Մանուկյան Լոռի, Վանաձոր
14.     «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ Արզուման Հարությունյան Երևան
15.     «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ (ՄԶՄԿ) Թևան Պողոսյան Երևան
16.     «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ Արա Մելիքջանյան Շիրակ, Գյումրի
17.     «Շվեցարիայի շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ Հասմիկ Հովհաննիսյան Երևան
18.     «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ Սամվել Մկոյան Երևան
19.     «Հասարակական ձայն» ՀԿ Արթուր Համբարձումյան Երևան
20.     «Լոռեցիների միավորում» ԲՀԿ Մենուա Բրուտյան Լոռի, Վանաձոր