ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀ Արարատի մարզպետարանի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի միջև փոխըմբռնման հուշագրերի ստորագրման պաշտոնական արարողությունները

10.03.2010

Սույն թվականի մարտի 10-ին ՀՀ Արարատի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Արարատի մարզպետարանի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը, Հայաստանիերիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը, Արարատի Շահերի պաշտպանության ևաջակցության Ընդունարանի ղեկավար Տրգրան Մաթևոսյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ Արարատիմարզպետարանից և այլ հասարակական կազմակերպություններից:
Մինչև Փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրման արարողությանն անցնելը ՀՀ Արարատի մարզպետ Վ.Հովակիմյանը նշեց, որ Արարատի մարզպետարանը հայտնում է իր պատրաստակամությունը ՀԵԻԱ-ի և Արարատի ՇՊԱԸ-ի հետ համագործակցելու հարցում, ինչպես նաև պատրաստ է համատեղել ուժերը մարզում կոռուպցիայիդեմ պայքարն արդյունավետ դարձնելու նպատակով:
Հուշագրերի հիմնական նպատակներն են. նպաստել մարզում կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոնռիսկերի նվազեցմանը, աջակցել մարզում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը,բարձրացնել մարզի բնակչության կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ իրազեկությանմակարդակը, նպաստել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության ընթացակարգային և համակարգայինփոփոխությունների կատարմանը և այլն: