ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

Եղեգնաձորում կայացավ ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող ՇՊԱԿ-ների և ընդունարանների մասնակցությամբ ասոցիացիայի կողմից իրականացված ՀՀ նոտարական ծառայությունների համակարգի համակարգային և ընթացակարգային բարեփոխումների արդյունքում հրատարկված զեկույցի մարզային շնորհանդես

10.03.2010

2010 թվականի մարտի 10-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում տեղիունեցավ ՙՀՀ Նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի կողմիցգործարկվող ՇՊԱԿ-ների և ընդունարանների մասնակցությամբ ասոցիացիայի կողմից իրականացվածհասարակական մոնիթորինգի արդյունքների զեկույցի մարզային շնորհանդեսը:Ելնելով ՀՀ նոտարական ծառայությունների համակարգի գործառնության բարելավման գործում հասարակական կազմակերպությունների դերի մեծացման նպատակից և այդ համակարգում կոռուպցիայի դրսևորումներիկանխարգելման անհրաժեշտությունից` նոտարական ծառայությունների մատուցման համակարգը ենթարկվել էհասարակական մոնիտորինգի: Մասնավորապես, նոտարական ծառայություններից օգտվող քաղաքացիների հետանցկացվել է ստանդարտացված հարցազրույցի միջոցով սոցիոլոգիական հետազոտություն, զուգահեռաբարնոտարական գրասենյակներում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած խմբիանդամները դիտորդական առաքելություն են իրականացրել, այնուհետև հեռախոսահարցման են ենթարկվել վերջին տարիներին նոտարների ծառայություններից օգտված ՀՀ քաղաքացիները: Նույն ժամանակահատվածումիրականացվել է նոտարական ծառայությունների ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրությանվերլուծություն: Այս բոլոր աշխատանքներն իրականացվել են ՙՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանիմոնիթորինգ՚ ծրագրի շրջանականերում: ՙՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ՚ ծրագրիիրականացման գաղափարը Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի ղեկավարությանն էներկայացվել Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի կողմից գործարկվող Շահերիպաշտպանության և աջակցության կենտրոնների ու ընդունարանների կողմից, որոնց հետ անմիջական ու սերտմասնակցությամբ Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիան իրականացրել է այն: Ծրագրիիրականացմանը աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
Մոնիթորինգի նպատակներն էին՝
•ՀՀ նոտարական գրասենյակների հասարակական մոնիթորինգի իրականացման միջոցով նոտարականծառայությունների մատուցման ոլորտում առկա հնարավոր բացերի և կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը,դրանց վերհանմանն ուղղված համապատասխան համակարգային ու ընթացակարգային բարեփոխումներիվերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
• նոտարական ծառայության համակարգի և գործընթացների նկատմամբ հանրային հետաքրքրվածությանմեծացումը, կոռուպցիոն ռիսկերը և այլ բացասական երևույթները նվազեցնելու նպատակով քաղաքացիականհասարակության, հասարակական կազմակերպությունների ունակությունների բարելավումը:
Մոնիթորինգի արդյունքների հիման վրա կազմվել են համակարգային և ընթացակարգային բարեփոխումներիվերաբերյալ առաջարկություններ, որոնք արդեն իսկ ներկայացվել են համապատասխան իրավասու մարմիններին, ևստացել դրական արձագանք: Զեկույցի հանրապետական շնորհանդեսը 2010 թվականի ապրիլ ամսվա ընթացքումտեղի կունենա Երևանում: