ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

Վայոց Ձորի ՇՊԱԿ-ում ավարտվեց հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմներին նվիրված դասընթացների 2-րդ փուլը

10.03.2010

2010 թվականի մարտի 10-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող ՀՀ Վայոց Ձորի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում տեղի ունեցավ հանրային իրազեկման դասընթացների 2-րդ փուլն ավարտած մասնակիցների հավաստագրերի տրամադրման պաշտոնականարարողությունը: Հարկ է նշել, որ ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Վայոց Ձորի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնները, Արարատի, Թալինի ընդունարանները կամավորների,երիտասարդ փաստաբանների, երիտասարդ իրավաբանների, հանրակրթական դպրոցներում ՙԻրավունք՚ առարկանդասավանդող ուսուցիչների և ՀՀ իրավաբանական ԲՈւՀ-երի և ԲՈւՀ-երի իրավաբանական ֆակուլտետներիուսանողների համար կազմակերպել և անցկացրել են ծրագրի թիրախ մարզերի առանձնահատուկ հակակոռուպցիոնբնույթի, այդ թվում կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանությանմեխանիզմներին նվիրված 11 սեմինարներից բաղկացած դասընթացներ: Դասընթացները բաղկացած էին վերըթվարկված մարզերին և քաղաքաներին առանձնահատուկ հակակոռուպցիոն բնույթի, այդ թվում կոռուպցիայի հետկապված քաղաքացիների իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմներին նվիրված 37 թեմաներից,ինչպես նաև 1 թեմա՝ ուսուցանողների ուսուցման վերաբերյալ: Նշված դասընթացներն ավարտած ուսուցանողներըդպրոցներում, բուհերում, կազմակերպություններում և համայնքներում անցկացրեցին ծրագրի թիրախ մարզերիառանձնահատուկ հակակոռուպցիոն բնույթի, կոռուպցիայի հետ կապված քաղաքացիների իրավունքների և դրանցպաշտպանության մեխանիզմներին նվիրված դասընթացից իրենց ընտրությամբ անվազն երեքից հինգ թեմայովսեմինարներ՝ երիտասարդության, այդ թվում բարձր դասարանցիների, ուսանողների, ինչպես նաևկազմակերպությունների աշխատակիցների և համայնքի բնակչության համար: