ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Մամլո հաղորդագրություններ

Կլոր-սեղան քննարկում` ՀՀ ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

04.05.2012

Սույն թվականի մայիսի 4-ին, ժամը 14.00-ին Գոլդեն Թուլիփ-Երևան հյուրանոցի օվալային դահլիճում (հասցե` ք. Երևան, Աբովյան 14) տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում` ՀՀ Ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` «Կուսակցությունների նախընտրական ծրագրերում կոռուպցիայի դեմ պայքարին ու ստվերային տնտեսության հիմնադրույթներն ու կիրառման մեխանիզմները» թեմայով: Հանդիպումը կազմակերպվել էր ՇՊԱԿ-ների ազգային ցանցի և Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի (ՇՊԱԿ) կողմից:

 

Նախապես հրավիրված ՀՀ Ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող քաղաքական կուսակցություններից հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ «Բարգավաճ Հայաստան», «Միավորված հայեր», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ժառանգություն» կուսակցություններից, ինչպես նաև` ՀՀ Գլխավոր դատախազությունից, տեղական և միջազգային կառույցներից, քաղաքացիական հասարակությունից, ԶԼՄ-ներից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կուսակցությունների նախընտրական ծրագրերում կոռուպցիային և ստվերային տնտեսության դեմ պայքարին վերաբերող հիմնադրույթները և դրանց կիրառման մեխանիզմները, ինչպես նաև կուսոկցությունների ներկայացուցիչները պատասխանեցին ներկաների հարցերին:

 

Տեղեկանք: ՇՊԱԿ-ների ազգային ցանցը կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական և փաստաբանական աջակցություն, ՇՊԿ-ներ ներկայացված դիմում-բողոքների վերլուծության հիման վրա իրականացնում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության ընթացակարգային և համակարգային փոփոխություններ, ինչպես նաև իրականացնում է հակակոռուպցիոն իրազեկության և կրթության ռազմավարություն: Երևանի ՇՊԱԿ-ը մեկն է այն տասնմեկ հակակոռուպցիոն կենտրոններից, որոնք գործում են Երևանում և ՀՀ մարզերում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 540199; ֆաքս 580299; URL http://www.ayla.am, www.shpak.am:

 

Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199; Էլ.փոստ` [email protected]: