ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Մամլո հաղորդագրություններ

ՇՊԱԿ-ների ազգային ցանցը և ՓՄՁ ԶԱԿ-ը կնքեցին Համագործակցության Համաձայնագիր

30.05.2012

Երևան, Հայաստան – Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների ազգային ցանցը (ՇՊԱԿ) և Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) սույն թվականի մայիսի 30-ին պաշտոնապես կնքեցին Համագործակցության Համաձայնագիր:
 

ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կողմից Համագործակցության Համաձայնագիր կնքեցին ցանցը կազմող կազմակերպությունները, ի դեմս Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, Արմավիրի զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանի, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի լիազոր ներկայացուցիչ Արփինե Բաղդոյանի, իսկ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից` գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը:

Համագործակցության համաձայնագրի նպատակն է նպաստել փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտում գործող ձեռնարկատերերի իրավական իրազեկության և հակակոռուպցիոն գիտակցության մակարդակի բարձրացմանը, աջակցել ՓՄՁ-ների խախտված իրավունքների պաշտպանությանը և ՓՄՁ ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրմանը ուղղված բարեփոխումների իրականացմանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ներկայացուցիչներ ԱՄՆ ՄԶԳ-ից, ՓՄՁ ԶԱԿ-ից, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից, Արմավիրի Զարգացման կենտրոնից և Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատից:

Կից ներկայացվում են iravaban.net-ի կողմից միջոցառման համար արված լուսանկարները:

_____________________________________________________________________________________

Տեղեկանք. ՇՊԱԿ-ների ազգային ցանցը կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական և փաստաբանական աջակցություն, ՇՊԱԿ ներկայացված դիմում-բողոքների վերլուծության հիման վրա իրականացում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության ընթացակարգային և համակարգային փոփոխություններ, ինչպես նաև իրականացնում է հակակոռուպցիոն իրազեկության և կրթության ռազմավարություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 540199; ֆաքս 580299; URL, www.shpak.am:

Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199; Էլ.փոստ` [email protected]: