ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

Հակակոռուպցիոն վարքագծի ձևավորում

04.07.2012

Մաս I .

 Մարգարե Սամուելի որդիները, վերցնելով կաշառք, անարդար դատել են մարդկանց:

«…երբ Սամուելը ծերացավ, նա իր որդիներին նշանակեց դատավորներ Իսրայելում, բայց որդիները չգնացին հոր ճանապարհով, այլ հակվեցին շահին` վերցնելով նվերներ նրանք անարդար դատում էին մարդկանց…»: Արքայություն 8:1-3

Փելիքսը հույս ուներ, որ Պողոս Առաքյալը կտա իրեն կաշառք: Գործք Առաքելոց 24:26

Սիմոնը առաջարկեց առաքյալներին կաշառք Սուրբ Հոգին իրեն նվիրելու համար: Գործք Առաքելոց 8:18-20

Հուդան , կաշառվելով 30 սիկղ արծաթով , դավաճանեց Քրիստոսին:

Ինչպես Աստվածաշնչում, այնպես էլ ամենուր բազմաթիվ են կոռուպցիային դիմելու օրինակները: Կոռուպցիան, ձևավորվելով մարդկության պատմության հետ զուգընթաց, ուսումնասիրվել է տարբեր գիտությունների կողմից` քաղաքագիտության, սոցիոլոգիայի, տնտեսագիտության տեսության, իրավագիտության, հոգեբանության և այլ:

Մինդեռ, երբ խոսքը վերաբերում է հակակոռուպցիոն վարքագիծ ձևավորելուն, այստեղ մեծ կարևորություն է ձեռք բերում հոգեբանության հիմնադրույթների կիրառումը, քանի որ կոռուպցիային դիմել թե չդիմել բոլոր դեպքերում որոշում է անհատը, ուստի գործ ունենք անձի հոգեկան հատկանիշների, դրդապատճառների և պահանջմունքների տեսության, շահի հոգեբանության և այլ, ինչպես ներանձնային, այնպես էլ միջանձնային խնդիրների հետ, որոնք անհնար է ուսումնասիրել առանց հոգեբանության օժանդակության: Վերջինիս աջակցությամբ էլ կփորձենք վեր հանել այն պատճառները, որոնք, հանդիսանալով կարևորագույն խնդիրներ, անձին դրդում են դրսևորել կոռուպցիոն վարքագիծ:

Այսպես, կոռուպցիոն վարքագիծ դրսևորելիս խթան է հանդիսանում `

1. Անձի պահանջմունքների անբավարարությունը պահանջմունքների տեսությունում` հիերարխիայում:

Այս խնդրի ենթախնդիրներն են`

ա.Ֆիզիոլոգիական և անվտանգության պահանջմունքների անբավարարություն

բ .Ինքնաակտուալիզացված անձի բացակայություն:

Համաձայն Ա. Մասլուի պահանջմունքների հիերարխիայի` անձի պահանջմունքներն են`

1. ֆիզիոլոգիական ( ուտելու, խմելու, շնչելու և այլն)

2. անվտանգության

3. սիրո և հարգանքի

4. ինքնահարգանքի

5. ինքնաակտուալիզացիայի

Պահանջմունքները գործում են ըստ հիերարխիայի:

Ֆիզիոլոգիական պահանջմունքները, որպես կանոն մինչև քիչ թե շատ չեն բավարարվում, չի առաջանա և չի ակտիվանա անվտանգության պահանջմունքը:

Քաղցած մարդը դժվար թե ձգտի ստեղծագործել երաժշտություն կամ մտածի պետության արժեքների պահպանման վերաբերյալ: Նման մարդը զբաղված է իրեն ինչ որ ուտելիք հայթայթելով:

Արտակարգ իրավիճակներում (անվտանգության պահանջմունք), գտնվող անձը նույնպես չի կարող մտածել երաժշտություն ստեղծագործելու, ինչպես նաև պետության կարևորագույն արժեքների պահպանման վերաբերյալ:

Այդպես նույն տրամաբանական հերթականությամբ մինչև չբավարարվի I և II պահանջմունքը, չի առաջանա III-րդը:

Բուրգի ստորին հատվածում գտնվող պահանջմունքը գերիշխող բնույթ ունի վերևինների նկատմամբ:

Անձի հակակոռուպցիոն վարքագծը զետեղել ենք պահանջմունքների հիերարխիայի III և IV տեղերում` հարգանք պետության և օրենքի նկատմամբ: Հակակոռուպցիոն վարքագծի ձևավորման համար անհրաժեշտ է, որպեսզի բավարարված լինեն անձի I, II պահանջմունքները: Նույնիսկ անձն ունենալով հակակոռուպցիոն վարքագիծ, չի կարողանա դրսևորել այն պայմաններում, երբ կենսաբանական և անվտանգության պահանջմունքները գլուխ են բարձրացրել:

Վերջիններս դառնում են առաջնային, որոնք էլ վերածվելով դրդապտճառների ձևավորում են կոռուպցիոն վարքագիծ:

Մինչդեռ գոյություն ունեն նաև պահանջմունքների հիերարխիայից բացառություններ: Մասնավորապես կան մարդիկ, ովքեր ամեն ինչից վեր են համարում իրենց արժեքները: Օրինակ` հացադուլը իրավական պետության պահանջ ներկայացնելու համար: Ուստի այս բացառությունները չնչին տոկոսն են կազմում:

Այս խնդրից բխող կոռուպցիոն վարքագծի դրսևորումը կանխարգելելու համար անհրաժեշտ է հատուկ քաղաքականության իրականացում, որտեղ պետությունը ձեռնամուխ կլինի անձի համար I-ին և II-րդ պահանջմունքները հնարավորինս ապահովելու, բավարար կենսապայմաններ ստեղծելու գործում:

Պահանջմունքների հիերարխիայում հակակոռուպցիոն վարքագիծ ձևավորելիս երկրորդ ենթախնդիրը `

բ. Ինքնաակտուալիզացված անձի բացակայությունն է:

Ինչը կարող է լինել պատճառը, երբ անձի I և II պահանջմունքները բավարարված են, բայց անձը դրսևորում է կոռուպցիոն վարքագիծ:

Պատճառ կարող է հանդիսանալ այն, որ պահանջմունքները բավարարված պետք է լինեն ոչ միայն ներքևից վերև, այլև նույն տրամաբանական հերթականությամբ պետք է բավարաված լինի վերևից ներքև, իջնելով անցնի մշակութային պահանջմունքները, քանի որ մարդուն անհրաժեշտ է մասնակցել մշակութային կյանքին` ինչպես կրթվելու, այնպես էլ արժեքային համակարգ ձևավորելու համար, որտեղ պետությանը կտրվի առանձնահատուկ կարևորություն: Վերջինիս առկայությամբ հասարակությունը, անհատը, լինելով ինքնաակտուալիզացված, կդրսևորի հակակոռուպցիոն վարքագիծ:

Ինքնաակտուալիզացված մարդկանց միջոցով հասարակություն ստեղծելու համար անհրաժեշտ է ձեռնամուխ լինել այնպիսի միջոցառումների իրականացմանը, որով կակտիվացվի մշակութային կյանքը` մասնավորապես փորձելով ձևավորել հասարակության գիտակցությունում պետության և օրենքի բարձրագույն արժեք լինելու գաղափարը, քանզի հայտնի է, որ հասարակությունում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտը լուրջ ազդեցություն ունի անձի հակակոռուպցիոն վարքագծի ձևավորման գործընթացում: Վերջինս կարող է իրականացվել բեմադրությունների, ֆիլմերի, դասընթացների, գովազդային հոլովակների միջոցով, որով էլ փորձ կարվի անձի ենթագիտակցության մեջ ձևավորել պետության և օրենքի ` որպես բարձրագույն արժեք լինելու գաղափարը:

Շարունակելի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *