ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

Հակակոռուպցիոն վարքագծի ձևավորում

20.07.2012

Մաս II

Ծանր հիվանդությունը հեշտ է բուժել սկզբնական փուլում, սակայն դժվար է ճանաչել, մինչդեռ երբ ուժեղանում է հիվանդությունը, այդ ժամանակ դառնում է բացահայտված, բայց արդեն դժվար բուժելի: Ն. Մաքիավելի

Կոռուպցիոն վարքագիծ դրսևորելու պատճառները, հանդիսանալով կարևորագույն խնդիրներ, անհրաժեշտ է բացահայտել՝ հասարակությունում հակակոռուցիոն վարքագիծ ձևավորելու համար:

2. Անձի կոռուպցիոն վարքագծի դրսևորման պատճառներից է անձնական շահի առաջնայնության գաղափարը պետական շահի նկատմամբ:

Այս խնդրի ենթախնդիրներն են՝

ա. անձնական շահի առաջնայնության գաղափարը

բ. պետական շահի չգիտակցումը և թերագնահատումը

ա. Պետական և անձնական շահի առաջնայնության վերաբերյալ հետաքրքիր վերլուծություն է ներկայացրել Մաքիավելլին իր «Տիրակալը» աշխատության մեջ: Այն հարցին, թե անհատը տիրակալից պետք է վախենա՞ թե սիրի, որպեսզի հարգի պետությունը և պահպանի կարգը, նա պատասխանել է, որ պետք է վախենա:

Ինչու՞: Անձը, սիրելով տիրակալին, կպահպանի վերջինիս կողմից սահմանված կարգն այնքան ժամանակ, քանի դեռ անձնական և պետական շահերը չեն հակասել միմյանց:

Մինչդեռ, վաղ թե ուշ կգա մի պահ, երբ անձը կգտնվի երկընտրանքի առջև` պետակա՞ն թե՞ անձնական շահ, այս ժամանակ, որքան էլ որ սիրի և հարգի ղեկավարին, պետությանը, այնուամենայնիվ, մարդն ունակ չի լինի սիրել ինքն իրենից շատ և բնական է կընտրի անձնական շահը: Մինչդեռ, երբ անձը վախենա, ապա այդ հակասության դեպքում կընտրի պետական շահը: Այս դեպքում պետական շահը կհանդիսանա հենց անհատի անձնական շահը` վախի դրդապատճառից ելնելով: Միևնույն համեմատականը տանենք կոռուպցիայի մասով. վաղ թե ուշ բոլորը հանդիպում են այնպիսի հանգամանքների, երբ պետք է որոշեն` կայացնել կոռուպտիվ որոշում, թե ոչ: Անհրաժեշտ է վախի դրդապատճառի առկայությունը, որպեսզի պետական շահն ունենա առաջնայնություն: Ավելին, այս դեպքում արդեն պետական շահը կհանդիսանա հենց անձնական շահը:

Ելնելով վերոգյալից՝ կարող ենք ասել, որ վախի նման դրդապատճառ ձևավորելու լավագույն միջոցը՝ պատժի անխուսափելության սկզբունքի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումն է:

բ. 2012 թ. ք. Երևանում իրականացված սոցիալական հարցումները ցույց են տվել, որ հասարակությունն իրազեկված չէ, թե ինչ է պետական շահը, ավելին՝ հետաքրքրված չէ պետական շահի՝ որպես պետության կարևորագույն արժեքի պահպանման վերաբերյալ: Վերջինիս վերաբերյալ անիրազեկվածությունը կարող է խթան հանդիսանալ կոռուպցիոն վարքագիծ դրսևորելիս:

Պետական շահը՝ որպես կարևորագույն արժեք, հասարակության կողմից գիտակցվելու և կարևորելու համար անհրաժեշտ է, ինչպես պետության կողմից գործառույթների ամբողջական և լիարժեք իրականացումը, այնպես էլ պետական շահի, վերջինիս կարևորության վերաբերյալ հանրային իրազեկում:

3. Կոռուպցիոն վարքագծի դրսևորման պատճառներից է անձի ձևավորման ոչ ճիշտ ճանապարհը:

Այս խնդրից առանձնացրել ենք երկու կարևոր ենթախնդիր

ա. Խաղը՝ որպես պահանջմունք

բ. Թերարժեքության բարդույթը

ա. Կոռուպցիան շատերի մոտ ասոցացվում է խաղի հետ:

Խաղին մասնակցությունը պարգևում է բավանաչափ հաճույք, սակայն այն չի գիտակցվում իրենց կողմից որպես այդպիսին:

Զարմանալի է, բայց կոռուպցիոն վարքագծի դրսևորման զգալի մասի դրդապատճառ հանդիսանում է հենց խաղային պահանջմունքների իրականացումը:

Նման պահանջմունքի առաջացման պատճառներից մեծամասամբ անավարտ մանկությունն է, երբ երեխան ինչ որ հանգամանքների՝ օրինակ աշխատելու պատճառով, թողնում է խաղը և անցնում կյանքի մյուս փուլերին:

Մինչդեռ հայտնի է, որ ցանկացած հոգեկան երևույթ, երբ անվարտ է մնում, մարդուն հետապնդում է ամենուր և միշտ՝ սպասելով նպաստավոր հանգամանքների ռեալիզացման համար, ուստի այդ ամենն իրականացվում է անգիտակցական մղումներով:

Հնարավոր է նաև նման պահանջմունք ունեցող պաշտոնատար անձիք չդրսևորեն կոռուպցիոն վարքագիծ, սակայն, ամենայն հավանականությամբ, վերջիններս կունենան շախմատ իրենց գրասենյակում:

Այս խնդրի օժանդակության է ծառայում ՀՀ Սահմանադրության մեջ որպես տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում հիմնական խնդիր ամրագրված պետության հոգածությունը երեխայի համար անհոգ մանկություն ապահովելու և հովանավորելու վերաբերյալ:

Արդեն իսկ նման խնդիներ ունեցող մարդկանց համար հոգեբանական թրեյնինգները կօգնեն ենթագիտակցական այս մղումը վեր հանել գիտակցություն, իսկ գիտակցելով այն արդեն իսկ կհաղթահարվի:

բ. Անձի մոտ ձևավորված թերարժեքության բարդույթը ևս կարող է առաջացնել կոռուպցիոն վարքագիծ:

Ինչպե՞ս: Թերարժեքության զգացողությունը դրդում է անձին ձեռք բերել փոխհատուցում , նրա համար, որպեսզի քողարկի իր թերարժեքությունը՝ փոխհատուցի:

Վերջինիս համար է, որ ֆիզիկապես թույլ երեխաները, թերարժեքության բարդույթի դրդապատճառներից ելնելով, հասնում են նվաճումների` փոխհատուցում են, իսկ նման բարդույթ ունեցող անձանց համար կոռուպցիան հենց հանդիսանում է այդ փոխհատուցումը:

Ի վերջո կոռուպցիան ինքնին հենց փոխհատուցում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *