ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Բլոգ

Հակակոռուպցիոն վարքագծի ձևավորում

08.08.2012

Մաս III

 

Շարունակենք վեր հանել հոգեբանության տեսանկյունից կոռուպցիոն վարքագիծ դրսևորելու պատճառները:
 

4. Անձի կոռուպցիոն վարքագծի դրսևորման պատճառներից կարող է հանդիսանալ նաև կոռուպցիոն վարքագիծ դրսևորելու նախադեպը, ինչպես անձի անգիտակցականում, այնպես էլ ենթագիտակցականում:

 

Ենթապատճառներն են ՝

ա. Անձի անգիտակցականում առկա կոռուպցիոն նախադեպը

բ. Անձի գիտակցությունում առկա կոռուպցիոն նախադեպը

ա. Եթե անձի անգիտակցականում գտնվում է այն ամենն ինչ կատարվել է իր հետ ամբողջ կյանքի ընթացքում սկսված ավելի քան ծննդյան պահից, այլ կերպ ասած մարդու անձնական կյանքի «արխիվ» է, ապա անգիտակցականում գոյություն ունի նման «արխիվ» իր նախնիների փորձի վերաբերյալ, որը Կ.Գ. Յունգն անվանել է կոլեկտիվ անգիտակցական:

Կոլետկտիվ անգիտակցականում գտնվում է մարդու նախկին սերնդի կյանքի ամփոփումը: Այն առկա է բոլոր մարդկանց մոտ և փոխանցվում է ժառանգաբար:

Կ.Գ. Յունգն ասում է. «Մեր գիտակցությունն ունի պատմություն, ինչպես որ այն ունի մեր մարմինը» :

Կոլեկտիվ անգիտակցականով ծնվելով մարդն արդեն իսկ կարող է ունենալ որոշակի օրինապահ վարքագիծ կոռուպցիայի նկատմամբ՝ կախված իր նախնիների փորձի հետ:

Օրինակ՝ Գերմանիայի շատ քաղաքների երթուղայիններում չկան երթևեկության տոմսերը ստանալու համար հսկիչներ: Այն դեպքում, երբ ինչ որ մեկը ցանկանա չվճարել առանց որևէ ջանքեր գործադրելու նա կարող է անել, սակայն դժվար թե գտնվի մեկը, ով կփորձի խախտել կարգը, եթե իհարկե տեղացի չէ: Այն հարցին, թե որտեղից այդ օրինապահությունը, պատասխաններից մեկը հենց գտնվում է կոլեկտիվ անգիտակցականում, այնտեղ առկա է նախնիների փորձը՝ խստագույնս պահպանելու կարգը, որն առաջացել է այն հանգամանքից, որ Ֆաշիստական Գերմանիայում պատիժ է սահմանվել գնդակահարություն երթուղայինում տոմս չվճարելու համար: Ներկայումս չկա Ֆաշիստական Գերմանիան, բայց նախկինում կիրառվող նման պատժի խիստ լինելու հանգամանքն այնքան է վախեցրել հասարակությանը, որ գաղափարն անցել է կոլեկտիվ անգիտակցական, վերջինս էլ փոխանցվել է սերնդե սերունդ, և որի արդյունքներից է նաև ներկայումս գերմանացիների օրինապահությունը:

Եվ հակառակը, օրինապահության հակառակ վարքագիծը կարող է դրսևորվել նույն մեխանիզմով. այն ժամանակ, երբ անձի նախնիները դրսևորել են հակաօրինական, մասնավորապես կոռուպցիոն վարքագիծ, որպես կանոն անձի մոտ կամա թե ակամա ձևավորվում է նման վարքագիծ:

Հայտնի է, որ կազմված գաղափարը շատ դժվար է պատռել, հատկապես երբ այն գտնվում է անգիտակցականում: Անհրաժեշտ է աստիճանաբար կոլեկտիվ անգիտակցականից դուրս մղել կոռուպցիոն վարքագիծը և ձևավորել հակակոռուպցիոն վարքագիծ:

Ասվածն որպեսզի չթվա միայն էզոտերիկ վերլուծություն նշենք, որ այն գիտականորեն հիմնավորված երևույթ է, մասնավորապես իր հիմնավորումը ստացել է ռեգրեսիվ հիպնոսի միջոցով, որով անձը ներթափանցելով կոլեկտիվ անգիտակցականի դաշտ ականատես է կլինի իր նախնիների անցած ճանապարհին: Անձը՝ գտնվելով այնտեղ, կարող է ի հայտ բերել կոռուպցիոն վարքագծի դրսևորման պատճառները, գիտակցելով իսկ՝ ձևավորել հակակոռուպցիոն վարքագիծ:

Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր կգնան այդ քայլին, առավել ևս հակակոռուպցիոն վարքագիծ դրսևորելու համար, ուստի այս խնդրի լուծման օժանդակության համար առաջարկում ենք առավել արդիական տարբերակ: Այն է՝ կոռուպցիոն ռիսկ պարունակող հանցագործությունների համար պատժի խստացումը, քանիզի որքան էլ որ տարօրինակ կարող է հնչել, նշենք որ քաղաքակիրթ հասարակության, մասնավորապես Գերմանիայի փորձը ցույց է տալիս՝ որևէ քաղաքակրթություն հասարակությունում ձևավորելու համար սկզբնական փուլում, անհրաժեշտ է ոչ թե ժողովրդավարության, այլև ավտորիտարիզմի որոշ տարրերի աջակցությունը: Քաղաքակիրթ մարդը նույնպես իր ձևավորման ժամանակ՝ լինելով երեխա, չի օգտվում ժողովրդավարության իր ամբողջական իրավունքներից կյանքի սկզբնական շրջանում, օրինակ ազատ տեղաշարժվելու իրավունքից, իր գույքը տնօրինելու իրավունքից, երեխային կարող են ստիպել փոխել իր կարծիքը և այլն: Նույնը հասարակությունը, որպեսզի ձևավորել նոր քաղաքակիրթ հասարակություն սկզբնական փուլում անհրաժեշտ է որոշ խստագույն նորմերի կիրառումը: Սակայն ինչպես նշվեց միայն սկզբնական շրջանում, խստագույն նորմերի կիրառումը ժամանակ անց կբերի նրան, որ հետագայում արդեն խստագույն նորմերի կիրառումն այնքան կմեղմանա քաղաքակրթության ձևավորման հետ մեկտեղ որ կվերացվի ընդհանրապես, ինչպես որ Գերմանիայի երթուղայինների օրինակում էր ՝ գնդակահարությունից դեպի ապաքրեականացում:

Մասնավորապես կոռուպցիոն ռիսկեր պարունակող հանցագործութունների զգալի մասը համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի դիտվում է որպես միջին ծանրության հանցագործություններ:

      Հաշվի առնելով վերոգրյալը, կոռուպցիայի բացասական ազդեցությունը առաջարկում ենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող հանցագործությունների համար պատժի խստացումը, այն մասով, որ որոշ ոչ մեծ ծանրության հանցագործություններ դառնան միջին ծանրության հանցագործություններ, իսկ որոշ միջին ծանրության հանցագործություններ՝ ծանր, եթե ոչ առանձնապես ծանր:

Մասնավորապես պաշտոնական կեղծիքը (314), ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը կամ ձերբակալելը (348 2-րդ կետ), համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի միջին ծանրության հանցագործություններ են, իսկ պաշտոնական անփութությունը (315 1-ին կետ) ոչ մեծ ծանրության հանցագործություն, նույն հոդվածի 2-րդ կետը միջին ծանրության հանցագործություն է, թեև հոդվածն իր մեջ կլանում է նաև մահ կամ այլ ծանր հետևանք:

Շարունակենք ակնհայտ մեղմ պատիժների շարքը համեմատած քրեական իրավունքի այլ սուբյեկտ հանիսացող անձանց հասանելիք պատիժների՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը (352 1-ին կետ) ազատազրկման ձևով պատժի կրման առավելագույն ժամկետ է երեք տարին, նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք երկուսից չորս տարի (352 2-ին կետ), նույն արարքը, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանք երեքից յոթ տարի և այլն:

      Պատժի խստացման անհրաժեշտությունը նրա համար է նաև, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները նույնպես առավել երկար լինեն:

Ստացվում է, որ կոռուպցիոն ռիսկ պարունակող հանցագործությունների մեծ մասը, լինելով միջին ծանրության հանցագործություններ, հանցանք կատարած անձանց կազատի քրեական պատասխանատվությանից հանցանքն ավարտված համարելու օրվանից 5 տարի հետո, մինչդեռ արժանահիշատակ է նշել, որ անգամ ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը որպես կոռուպցիոն գործողության հետ կապված արդարադատություն իրականացնելու վաղեմության ժամկետ նշել է 10 տարի, ուստի քրեական օրենսգրքում առավել ևս որոշ կոռուպցիոն ռիսկ պարունակող հանցակազմերի համար այն պետք է լինի այդչափ:

Այնուամենայնիվ, չտեղափոխվելով ամբողջովին իրավական դաշտ շարունակենք հոգեբանության տեսանկյունից վերհանել կոռուպցիոն վարքագծի դրսևորման պատճառները:

Բ. Ինչպես անգիտակցականում, այնպես էլ գիտակցականում նույնպես կոռուպցիոն նախադեպը կարող է հանդիսանալ կոռուպցիոն վարքագծի պատճառ:

Անձը ցուցաբերելով կոռուպցիոն վարքագիծ, հաճախ ստանում է իր խնդիրների համար դրական լուծում: Վերջինս էլ դրդում է անձին կրկին անգամ դիմել այդ քայլին անկախ այն հանգամանքից առկա է անհրաժեշտություն, թե ոչ:

Կոռուպցիա ծնող այս պատճառի լուծման համար անհրաժեշտ է ևս պատժի անխուսափելիության սկզբունքի խստագույնս պահպանման ռազմավարության իրականացում: Վերջինիս դեպքում տեղի կունենա հակառակ գործընթացը:

 

Շարունակելի…

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *