ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

ՀԵԻԱ-ի նախագահը հանդիպեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ

07.11.2012

2012թ.-ի նոյեմբերի 6-ին Իջևանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի և Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Վահագն Թամրազյանի հանդիպումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ: Կ. Զադոյանը ուսանողներին ներկայացրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի, հակակոռուպցիոն միջազգային փորձի և Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի մասին տեղեկատվություն՝ միջոցառման մասնակիցներին հորդորելով ավելի ակտիվ կերպով ներգրավել մարզում Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող գործունեությանը:

Վ. Թամրազյանը ուսանողներին ներկայացրեց Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի կատարած աշխատանքները և հույս հայտնեց, որ ԲՈՒՀ-ի ուսանողական խորհրդի և հակակոռուպցիոն կենտրոնի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները հետագայում էլ կշարունակվեն և կապահովեն արդյունավետ համագործակցություն:

 

Աղբյուրը՝ aac.am