ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հաջողության պատմություններ

Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոն

13.11.2012

Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Լենա Գասպարյանը և հայտնել, որ 31.08.2012թ.-ին իրեն ծեծի ենթարկելու փաստի առթիվ նույն օրը ոստիկանության Արմավիրի բաժնում տվել է հայտարարություն: Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է գործում զղջալու հիմքով: Շահառուն գտնելով, որ որոշումը անօրինական է և այս գործընթացն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, որի հետևանքով մերժվել է քրեական գործի հարուցումը, դիմել է կենտրոն:
Կենտրոնը քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը բողոքարկել է դատական կարգով:
Դատարանը բավարարել է շահառուի պահանջը` վերացնելով ոստիկանության որոշումը քրեական գործ հարուցելը մերժելու մասին: