ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Լուրեր

Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնները բացում են դռներ Հայաստանի ողջ տարածքում

31.08.2009

Կոռուպցիայի զոհերը ստանում են աջակցություն տեղում և հեռախոսով
Երևան – օգոստոս 2009 – Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների /ՇՊԱԿ/ համազգային ցանցը այժմ լիարժեք գործում է Հայաստանի ողջ տարածքում: Հիմնադրվելով բոլոր մարզերում և Երևանում` Շահերի պաշտպանության և աջակցության 11 կենտրոնները պատրաստ են ընդունել կոռուպցիայի զոհերին գրասենյակում կամ տրամադրել խորհրդատվություն հեռախոսով: 2008թ.-ի հոկտեմբերին առաջին կենտրոնի բացումից ի վեր կենտրոններ ընդունել են հազարից ավել քաղաքացու` զբաղվելով զանազան բնույթի գործերով ինչպիսիք են` գրանցումներ, թոշակների վճարում և առողջապահական հարցեր: Քաղաքացիները կարող են ստանալ աջակցություն` զանգելով անվճար թեժ գծով, կամ անձամբ կամ կայքով` www.shpak.am: Բողոքի ստացման պես իրավաբանը կսկսի անհրաժեշտ գործընթացը: Օգնությունը կարող է ներառել խորհրդակցություններ կառավարական հիմնարկների հետ, գործերի հղում դատախազություն և նույնիսկ քաղաքացիների ներկայացում դատարանում:
ՇՊԱԿ-ների նոր բացված կայքը առաջարկում է, ի թիվս այլոց, կենտրոնների վերջին գործողությունների վերաբերյալ նորություններ, կոնտակտային տվյալներ, տեղեկատվական թերթեր, տեղական և համապետական իշխանության մարմինների մասին տեղեկագրեր, և կոռուպցիային վերաբերող հրապարակումներ և օրենսդրություն:
ՇՊԱԿ-ները իրականացնում են նաև հանրային իրազեկման գործունեություն, օգնում են բացահայտել կոռուպցիային առավել ենթարկված բնագավառները և առաջարկել բարեփոխումներ:
ՇՊԱԿ-ները համաֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից /ՀԳՄԾ/: