ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանց

Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը, որը բաղկացած է 5 Հակակոռուպցիոն կենտրոններից, գործարկվում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման շրջանակներում: Հակակոռուպցիոն կենտրոններ գործում են Երևանում, ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

Կոռուպցիայի զոհ դարձած և/կամ կոռուպցիոն դրսևորումների հանդիպած անձինք կարող են այցելել կամ զանգահարել հակակոռուպցիոն կենտրոններ՝ ստանալու անվճար խորհրդատվություն և աջակցություն: