ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Պատմություն

Դեռևս 2008թ.-ից սկսած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակության միջոցով «Կասալս ենդ Ասոշիեյթս» միջազգային զարգացման և ռազմավարական հաղորդակցության ընկերությունը իրականացրեց Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում սկսեցին գործարկվել առաջին Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնները (ՇՊԱԿ-ներ): Դրանց շարքում էին՝ Երևանի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի ՇՊԱԿ-ները:

2009թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ՀԳՄԾ շրջանակներում Հայաստանում ավելացան ՇՊԱԿ-ների թիվը.

2009թ.-ի ապրիլի 1-ից հիմնվեցին Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի ՇՊԱԿ-ները:

2009թ.-ի մայիսի 1-ից հիմնվեցին Արարատի, Ապարանի և Թալինի ՇՊԱԸ-ները:

2010թ.-ի օգոստոսի 1-ից սկսած ՇՊԱԿ-ների ազգային ցանցը կազմող 11 ՇՊԱԿ-ները սկսեցին գործարկել երեք հասարակական կազմակերպություններ.
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, գործարկում է Երևանի, ՀՀ Կոտայքի, Արագածոտնի (հենակետային ընդունարաններ Ապարան և Թալին քաղաքներում), Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի ՇՊԱԿ-ները, www.ayla.am:

Արմավիրի Զարգացման կենտրոն, գործարկում է Արմավիրի ՇՊԱԿ-ը, www.armavirdc.org:

Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատ, գործարկում է Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը, www.gcci.am:

2011թ.-ի օգոստոսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ-ը սկսեց անմիջական աշխատել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ, ֆինանսավորելով «ՇՊԱԿ-ների Ազգային ցանցի զարգացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ՇՊԱԿ-ների ազգային ցանցը կազմող 11 ՇՊԱԿ-ները իրենց գործունեությունը:

2012 թվականի օգոստոսի 21-ից ծրագիրը շարունակեց ֆինանսավորվել և վերանվանվեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր, որին զուգընթաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից հիմնադրվեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժումը:

2014 հունվարի 31-ից ԱՄՆ ՄԶԳ-ը դադարեցրեց հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի ֆինանսավորումը, ինչի արդյունքում ազգային ցանցը կազմող հակակոռուպցիոն կենտրոնները համախմբվեցին, և ներկայումս Հայաստանի երիտասարդ իրավաբանների կողմից՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման շրջանակներում գործարկվում են Երևանի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնները: