ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Հարց ու պատասխան

——————————————————————————————————————————————————

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՇԱՐԺՈՒՄ

——————————————————————————————————————————————————

Ի՞նչ է կոռուպցիան և որոնք ե՞ն դրա վտանգավոր հետևանքները:

«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 06.11.2003թ. որոշման համաձայն. «Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է»: “Կառուպցիայի կանխարգելման մասին” ՀՀ օրենքի նախագիծը կոռուպցիան բնորոշում է հետևյալ կերպ. «Կոռուպցիան սոցիալական, քաղաքական իրավական երեւույթ է, որն արտահայտվում է պետական ծառայողների և ոչ պետական կազմակերպությունների աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և կարգավիճակից բխող հնարավորություններն անձնական, խմբակային, ընկերային շահերի համար օգտագործելու մեջ»: Կոռուպցիան որպեu վuտահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրuևորումներևւ բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք uտանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի oգտագործմամբ պետական uեփականության յուրացումն ու վատնումը, ինչպեu նաև պաշտոնեական այլ չարաշահումները:

Կոռուպցիայի բացասական հետևանքներն են.

Պետության անվտանգության հիմքերի թուլացում

Իշխանության քաղաքական լեգետիմության նվազում

Պետական միջոցների անարդյունավետ բաշխում և իրացում

Ցածր հարկահավաքություն

Պետական ապարատի գործունեության արդյունավետության անկում

Պետության անվտանգության հիմքերի թուլացում

Մանր և միջին ձեռներեցների սնանկացում

Սոցիալական բևեռվածության աճ

Կազմավորված հանցավորության հզորացում

Հասարակության բարոյազրկում

Տնտեսական աճի նվազում

Տնտեսության մեջ ներդրումների կրճատում

Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդները.

Կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներն են.

Քրեաիրավական մեթոդ

Վարչաիրավական մեթոդ

Քաղաքացիաիրավական մեթոդ

Կարգապահական մեթոդ

Պետական կառավարման համակարգի ներսում ներքին անաչառ հսկողության իրականացում

Հասարակական վերահսկողություն

Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային հաջողված փորձն ու օրինակները:

Աշխարհում կան մոտ 200 պետություններ, սակայն ընդամենը մոտ 30-40 պետություններին է հաջողվել իրական առաջընթաց արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Դրանք են հիմնականում ԱՄՆ-րը, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ, Սինգապուրը, Նոր Զենլանդիան և այլն: Հակակոռուպցիոն պայքարում որոշակի հաջողությունների է հասել նաև Վրաստանը, որը ոստիկանության, կրթության, իրավաբանական անձանց գրանցման ոլորտներում լուրջ հակակոռուպցիոն համակարգ է ձևավորել:

 Ո՞րն է շարժման առաքելությունը

 Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի շարժման առաքելությունն է ստեղծել կոռուպցիայից զերծ Հայաստան:

 Որո՞նք են շարժման նպատակները

Շարժման նպատակներն են.

 Նպաստել հակակոռուպցիոն օրենքների ընդունմանը և կյանքի կոչմանը:

Հասարակության մեջ կոռուպցիայի՝ որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավավորումը և արմատավարումը

Կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման ձևավորումը, քամահրանքի և ատելության միջավայրի ստեղծումը

Հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավարումը:

Ո՞րն է շարժման կարգախոսը

Շարժման կարգախոսն է.

Ոչ թե պետք է սկսել բարոյական սկզբունքներից և կոռուպցիան արմատախիլ անելու լավագույն մտադրությունների քարոզից, այլ ապրել նման լավագույն մտադրություններին համապատասխան:

Ինչպե՞ս միանալ շարժմանը

Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի շարժմանը միանալու համար անհրաժեշտ է.

– Ծանոթանալ և ընդունել շարժման առաքելությունը, նպատակներն ու կարգախոսը:

 – Լրացնել շարժմանը միանալու հայտը 

Ինչպե՞ս օժանդակել շարժմանը

Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի շարժման հզորացմանը օժանդակելու համար հնարավորության սահմաններում անհրաժեշտ է.

Կատարել նվիրատվություն

——————————————————————————————————————————————————

Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանց

——————————————————————————————————————————————————

Ո՞րն է Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը

Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը, որը բաղկացած է 5 Հակակոռուպցիոն կենտրոններից, գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման շրջանակներում: Հակակոռուպցիոն կենտրոններ գործում են Երևանում, ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
Կոռուպցիայի զոհ դարձած և/կամ կոռուպցիոն դրսևորումների հանդիպած անձինք կարող են այցելել կամ զանգահարել հակակոռուպցիոն կենտրոններ՝ ստանալու անվճար խորհրդատվություն և աջակցություն:

Որո՞նք են Հակակոռուպցիոն կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունները
2008թ.-ի հոկտեմբեր ամսվան առաջին կենտրոնի բացումից ի վեր Հակակոռուպցիոն կենտրոնները (նախկին անվանումը`ՇՊԱԿ-ներ) ընդունել են մի քանի հազար շահառուների` տրամադրելով վերջիններիս անհրաժեշտ իրավական օգնություն մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում ծագած հարցերի շուրջ:
Ներկայումս հակակոռուպցիոն կենտրոնները կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով տրամադրում են անվճար իրավաբանական աջակցություն՝ բացառությամբ փաստաբանական ծառայությունների և դատական ներկայացուցչությունների:

Ինչպե՞ս դիմել Հակակոռուպցիոն կենտրոնին

Քաղաքացիները կարող են ստանալ անվճար իրավաբանական օգնություն` այցելելով տարածքային Հակակոռուպցիոն կենտրոն, կամ զանգահարելով անվճար գործող թեժ գիծ 0 8000 11 10 հեռախոսահամարով, ինչպես նաև առցանց դիմումներ ուղարկելով:
Դիմումը ստանալուց անմիջապես հետո Հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբանը սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը:
Ինչպե՞ս կապնվել Հակակոռուպցիոն կենտրոնների հետ
Ընտրեք Ձեր տարածքային Հակակոռուպցիոն կենտրոնը:

——————————————————————————————————————————————————

Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով կարող եք դիմել մեզ

——————————————————————————————————————————————————

Անուն: *
Էլ.փոստ: *
Հաղորդագրություն: *