ԴՈՒ ԿԱՐՈ՛Ղ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԶԵՐԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղորդի՛ր կոռուպցիայի մասին, պաշտպանի՛ր իրավունքներդ

0800 01 110

Iravaban.net իրավաբանական ռեսուրսների պորտալ

Iravaban.net իրավաբանական պորտալը գործարկվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Այն իր մեջ պարունակում է լուրերի բաժին, որտեղ ներկայացվում են տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրավական լուրերը, հարցազրույցներ են տարվում ոլորտի հեղինակավոր մասնագետների, իրավաբան գիտականների, փաստաբանների, երիտասարդ իրավաբանների հետ:

 

Իրավաբանական պորտալը կայքի այցելուներին հնարավորություն է ընձեռում տեսանյութերի միջոցով հաղորդակից դառնալ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող անցուդարձին, տեսահարցումների միջոցով ծանոթանալ պետական և տեղական, իրավապահ և հանրային ծառայություններ մատուցող մարմինների գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքներին: Բացի այդ, իրավաբանական պորտալը ունի իր հեղինակային «Իրավունքի ուժը» հաղորդաշարը, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ միասին քննարկվում են տարբեր իրավական խնդիրներ:

 

Իրավաբանական պորտալի շրջանակներում հրապարակվում է «Հայկական իրավաբանական հանդեսը», որտեղ ընդգրկվում են իրավաբանական ամենալայն թեմաները: Հանդեսում տպագրության երաշխավորված հոդվածներն անցնում են պարտադիր գրախոսություն խմբագրական խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են ոլորտի հեղինակավոր մասնագետներ, իրավաբան գիտականներ:

 

Այցելուները կարող են գտնել նաև հետաքրքիր և օգտակար հղումներ կայքի տեղեկատու բաժնից:

 

Iravaban.net իրավաբանական պորտալի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևյալ կայքը`http://iravaban.net/