Կալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնոյի) բաժնի դասախոսների այցելությունը Արագածոտնի ՇՊԱԿ
Սույն թվականի հուլիսի 6-ին ՀՀ Արագածոտնի ՇՊԱԿ-ը հյուրընկալեց Քալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնոյի բաժին) դասախոսներին` Պրոֆեսոր Բարլոու Դեր Մուգդեչյանին (Հայագիտության ծրագրի համակարգող և Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության կենտրոնի տնօրեն) և Դոկտոր Բիլ Երիսյանին (Ֆրեզնոյի հորդանանյան գյուղատնտեսության և տեխնոլոգիայի քոլեջի դրամաշնորհների և միջազգային ծրագրերի տնօրեն), ինչպես նաև` ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ներկայացուցիչներ Էդուարդո Ֆլորես-Տրեխոյին և Սերգեյ Սարգսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Արագածոտնի ՇՊԱԿ-ի աշխատակազմը և Թալինի և Ապարանի ընդունարանների իրավաբանները, ինչպես նաև ՇՊԱԿ-ի կամավոր իրավաբաններ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՇՊԱԿ-ի կառուցվածքը, աշխատակիցներից յուրաքանչյուրի պարտականությունները, կենտրոնի նվաճումները յուրաքանչյուր իրավախորհրդակցական և շահերի պաշտպանության գործառույթի առումով: Ապա, կենտրոնի համակարգող Մ. Հեպոյանը ներկայացրեց կենտրոնի կողմից հաջող կերպով հանգուցալուծված որոշ գործեր, ինչպես նաև իրականացված բարեփոխումները տարբեր ոլորտներում: Քննարկվեցին կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ համագործակցությունը:
Հանդիպումն անցավ գործնական և ջերմ մթնոլորտում: Հանդիպման ավարտին ՇՊԱԿ-ի աշխատակիցները պատվավոր հյուրերին նվիրեցին ՇՊԱԿ-ների հաջողված պատմությունների մասին պատմող գրքույկներ: