Միջոցառումների տարեգիր

Տեղեկագիր


Փետրվար 2010թ.

 

Գլխավոր էջ > ԶԼՄ անկյուն

Նորություններ

14.04.2010թ.-ին Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությամբ ուղիղ եթեր հեռարձակվեց «Անկեղծ զրույց» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որին մասնակցում էր Տավուշի ՇՊԱԿ-ի ավագ իրավաբան Վահագն Թամրազյանը: Ելնելով Տավուշի ՇՊԱԿ դիմած շահառուների բողոքների առանձնահատկություններից, այս անգամ հաղորդմանը հյուր էր հրավիրվել Նոյեմբերյան քաղաքի սոցիալական ապահովության բաժնի պետ Ռաշիդ Ասլանյանը:

2010թ. մարտի 23-ին Արագածոտնի մարզի ՇՊԱԿ-ի աշխատակազմը հյուրընկալեց «Հրազդան, Եղեգնաձոր և Աշտարակ քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնների, իսկ Արարատ, Թալին և Ապարան քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում» ծրագրի ղեկավարի տեղակալ Էդուարդո Ֆլորես Տրեխոյին, Կասալս ենդ Ասոշիեյթս Ինք. ընկերության նախագահ Բեատրիս Կասալսին, ծրագրի համակարգող Սերգեյ Սարգսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Արագածոտնի աշխատակիցները, ՇՊԱԿ-ի մի շարք կամավորներ և ՇՊԱԿ-ի շահառուներից մեկը` տիկին Սուսաննա Լևոնյանը:

Ազգաբնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը գործուն միջոց է կոռուպցիայի դեմ պայքարի գործում, քանզի այն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը: Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը հետևողական է հանրային իրազեկման հետ կապված միջոցառումների իրականացմանը

Դեկտեմբերի 9-ը` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Սյունիքի մարզում

Դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, ԹԻՀԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ

2010 թվականի մարտի 10-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում տեղի ունեցավ ՙՀՀ Նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող ՇՊԱԿ-ների և ընդունարանների մասնակցությամբ ասոցիացիայի կողմից իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների զեկույցի մարզային շնորհանդեսը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրականացնելով «Հրազդան, Եղեգնաձոր և Աշտարակ քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնների, իսկ Արարատ, Թալին և Ապարան քաղաքներում շահերի պաշտպանության և աջակցման ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում» ծրագիրը,

Սույն թվականի հուլիսի 6-ին ՀՀ Արագածոտնի ՇՊԱԿ-ը հյուրընկալեց Քալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնոյի բաժին) դասախոսներին` Պրոֆեսոր Բարլոու Դեր Մուգդեչյանին (Հայագիտության ծրագրի համակարգող և Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության կենտրոնի տնօրեն) և Դոկտոր Բիլ Երիսյանին (Ֆրեզնոյի հորդանանյան գյուղատնտեսության և տեխնոլոգիայի քոլեջի դրամաշնորհների և միջազգային ծրագրերի տնօրեն), ինչպես նաև` ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ներկայացուցիչներ Էդուարդո Ֆլորես-Տրեխոյին և Սերգեյ Սարգսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Արագածոտնի ՇՊԱԿ-ի աշխատակազմը և Թալինի և Ապարանի ընդունարանների իրավաբանները, ինչպես նաև ՇՊԱԿ-ի կամավոր իրավաբաններ:


 

Ապրիլի 12-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է դատական նիստն ըստ հայցի Արարատի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի ընդդեմ` Արարատ քաղաքի բնակիչներ` Ս. Սուքիասյանի, Գ. Կարապետյանի, Ա. Սարգսյանի, Բ. Հակոբյանի, Լ. Հովհաննիսյան` գումարի բռնագանձման պահաջների մասին:

Ապրիլի 20-ին, ժամը 14.30-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը ք. Արտաշատ) կայացել է դատական նիստն ըստ հայցի Արարատի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի ընդդեմ` Արարատ քաղաքի բնակիչ` Վանիկ Թուսունյանի` գումարի բռնագանձման պահաջի մասին: Դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Լ. Գրիգորյանի կողմից ներկայացվեց առարկություն` ուղղված հայցապահանջներն անհիմն լինելու մասին:

1|2|3|4|5Next